«Ռուսաստանի կոնսուլտացիաները Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հետ». Հրանտ Միքայելյան (քաղաքագետ) (video)
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով այս օրերին Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ կան տարաձայնություններ. «Մինչ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, այդտեղ կասկածներ չկային, որ բոլորը նրան կողմ են, բայց երբ նա սկսեց խոսել վարչապետ լինելու մասին, էնտուզիազմը մի փոքր պակասել է»: Ըստ քաղաքագետի՝ անկախ ամեն ինչից Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շարունակում է բարձր մնալ: Հրանտ Միքայելյանը նշում է, որ վարչապետի պաշտոնի հետ կապված ամեն ինչ պարզ չէ. «Խոսվում է երեք թեկնածուի մասին՝ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան և Կարեն Կարապետյան: Այսօր ճգնաժամային վիճակում ենք և միայն բանակցությունների միջոցով և համաձայնության գալով դուրս կգանք այս վիճակից»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
