Բուլղարիան Ռուսաստանի հետ բանակցություններ չի վարում
Բուլղարիան Ռուսաստանի հետ բանակցություններ չի վարում «Հարավային հոսք» նախագծի վերականգնման վերաբերյալ: Այդ մասին ասել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը, հաղորդում է Novinite գործակալությունը: «Ես երաշխավորում եմ, որ ես այդ հարցը չեմ բարձրացրել: Իմ գործընկերներից ոչ ոք չի բարձրացրել այդ հարցը: Այդ տեղեկությունը, մեղմ ասած, վիճելի է, եթե չասենք ավելի կոշտ»,- հայտարարել է Միտովը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինն ավելի վաղ պնդել է, որ բուլղարացի գործընկերներն ակտիվորեն ցանկանում են վերսկսել «Հարավային հոսք»-ի շուրջ բանակցությունները:
