Փաշինյան․ Արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթել է

Հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթել է, հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր Իջևանում կայացած հանրահավաքի ժամանակ: «Եվ մեզ հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված՝ այդ հաղթանակը, այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար: Եվ ես ուրախ եմ, որ տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է ամուր այս հաղթանակի պաշտպանության դիրքերում», - ասաց նա: «Ոմանք հույս ունեին, թե ժողովուրդը էնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար: Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո, անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, բացառապես ժողովրդին»: «Այս հաղթանակը ունի մեկ հեղինակ, մեկ տնօրեն, մեկ տեր, և այդ տերը Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», - հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պետք է հասկանան՝ չկա այլևս այնպիսի Հայաստան, որ նրանք կարող են կառավարել: «Նրանց չի հաջողվելու րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ նրանք չեն ընդունել համաժողովրդական հաղթանակը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Վերջին օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ իր ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփելով՝ նա հայտարարեց․ - «Մենք պատրաստ ենք եղել և պատրաստ ենք բանակցությունների: <…> Եվ կոչով դիմում եմ խորհրդարանական բոլոր ուժերին, բոլոր պատգամավորներին՝ ես ասել եմ, որ ատելության և անհանդուրժողականության էջը փակված է, և խորհրդարանական բոլոր ուժերը, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս նոր, այս հաղթանակած, այս ապագային հավատացող Հայաստանին, նրանք բոլորը հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս փառապանծ և հերոսական ժողովրդին, և մենք որևէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, այդ ծառայությունը չենք պատրաստվում նսեմացնել, մենք ընդամենը արձանագրում ենք իրողությունները: Ուրեմն՝ մատուցեք ձեր ծառայությունները այս ժողովրդին, այս հաղթանակած ժողովրդին, և դուք դրանով ձեզ լիարժեք կդարձնեք Հայաստանի Հանրապետության հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»: «Շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց էդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել, և եթե կան բարդություններ բանակցությունների այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ: Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը և առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք նաև բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով: Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռություն ունեցող ուժը, որ այս պատմության ավարտը, հաղթանակի դե յուրե արձանագրումը օր առաջ տեղի ունենա, մենք ենք», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին: Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: Azatutyun

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am