Նիկոլ Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները. Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով խոսել է ներքաղաքական իրավիճակից և իր դիրքորոշումից: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ՀՀԿ պատգամավորներին Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը: Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ, անկախ պետության հաղթանակած ժողովրդի համար: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ կուսակցական պատկանելությունից, հասկանում է ժողովրդի ըմբոստացման իրական հիմքերը և ծնող պատճառները: Եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, կեղծ տեղեկատվությամբ փորձել շեղել կամ սրել իրավիճակը՝ խառնելով աշխարհաքաղաքական կենտրոններին և ճիշտ ուղղությամբ չտանել ժողովրդի այս հսկայական ներուժը, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ: Ընդունե’ք սա որպես ընկերոջ՝ երկրի ռազմաքաղաքական իրավիճակին քաջ տիրապետող գործչի պատճառաբանված կոչ: Ուզում եմ Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային տոնին ընդառաջ, փողոց դուրս գանք խաղաղ և հաղթանակած, իսկ 2018 թ.-ի մայիսի 1-ը դառնա իսկապես մեր ժողովրդի համար զարթոնքի, միասնության, գալիք հաղթանակների կերտման սկիզբ: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ և ճիշտ տակտիկական լուծումներ գտնել: Եթե իսկապես իշխող կուսակցությունը կրում է Նժդեհի գաղափարախոսությունը, ապա ուզում եմ մեջբերել նրա խոսքը. «Հասկանա՛նք, վերջապես, քանի ուշ չէ, հասկանա՛նք, որ հայը պատճառ չունի՛ կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը և երեկվա մեր Եղեռնը բավ են՝ գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաև իրավո՛ւնք չունի»: Մեր ժողովուրդը միասնական է կերտելու իր ապագան, և որևէ կուսակցական կրծքանշան չի կարող տարանջատել կամ թշնամացնել մեզ միմյանցից: Ողջախոհությունը պիտի հաղթի: Մեր երկրում դրամատիկ ոչինչ չի լինի, եթե ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը, և որին կհաջորդեն քաղաքական համապատասխան ընթացակարգերը: Ինչի՞ց եք վախենում. եթե դուք, ինչպես ասում եք, ժողովրդի ընտրյալն եք և մեծամասնություն, ապա լսե’ք նրա ձայնը, կանգնե’ք նրա կողքին և ապագա նոր խորհրդարանական ընտրություններում վերահաստատեք այն: Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները: Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ’, այլ համակարգված մի կուռ բանա’կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահին պատրա’ստ է կանգնելու առաջնագծում: Երկրի համար օրհասական պահին կատարե’ք Ձեր քայլը: Իմ անունից կարող եմ ասել այսքանը: Ես այն առաջին անգամ արել եմ 1988 թ.-ին, երբ լինելով խորհրդային բանակի սպա, վտանգի պահին կանգնեցի արցախահայության կողքին՝ հանուն մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության: Երկրորդն արել եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ բարձրաձայնելով խնդիրները և կանխատեսելով այս օրը: Խոսքս ուզում եմ ավարտել Մեծն Կոմիտասի խոսքերով. «Ժողովո’ւրդն է ամենամեծ ստեղծագործողը. գնացե’ք և սովորե’ք նրանից»: Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը, որոնցից շատերի հետ միասին Անկախության տարիներից ի վեր երկար ճանապարհ ենք անցել: Կանգնե’ք ժողովրդի կողքին: Մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am