«Պարոն Ծառուկյան, այս փուլում որևէ կերպ մի՛ մտածեք վարչապետ առաջադրվելու հնարավորության մասին». Կարպիս Փաշոյան

Խորհուրդ պարոն Գագիկ Ծառուկյանին. Պարոն Ծառուկյան, այս փուլում որևէ կերպ մի՛ մտածեք վարչապետ առաջադրվելու հնարավորության մասին: Դա իսկապես անհեռանկար ձեռնարկ է: Վստահ եմ հիմա ակտիվորեն քննարկում եք այդ հարցը, գիտեմ նաև որ կողքից անընդհատ համոզում են, ինչպես նաև՝ հաճոյանալու և քծնելու համար իրավիճակի հետ չհամապատասխանող խորհուրդներ տալիս: Պարոն Ծառուկյան, այդ խորհուրդ տվողների պատճառով Դուք արդեն մեկ անգամ 2014 թ. կոպտագույն սխալ թույլ տվել եք: Եւ եթե հիշում եք բանից պարզվեց, որ ամենավճռական պահին բոլոր խորհրդատուները մեկ մարդու պես Ձեզ մենակ թողեցին ու լույսի արագությամբ անհետացան: Իսկ հիմա, եթե վարչապետ առաջադրվելու փորձ անեք, ապա թույլ կտաք երկրորդ կոպիտ սխալը, ինչը շատ ավելի կործանարար կլինի, քան՝ առաջինը: Թերևս միակ ճիշտ որոշումն այն կլինի, որ Դուք և Ձեր խմբակցությունը միասնական կերպով աջակցեք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մի՛ լսեք այդ վերլուծաբան կոչվածներին, հակառակ պարագայում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կկորցնենք վստահության այն մանդատը, որը հանրության միջավայրում կուտակել եք տարիներով: Իսկ ողջամիտ որոշում կայացնելու դեպքում, հաստատապես Ձեր կուսակցությունը վճռական դեր է խաղալու նոր Հայաստանի կառուցման գործում: Սա Ձեր հեղափոխությունը չէր, այնպես մի արեք, որ պատմության մեջ մնաք որպես հեղափոխությանը հաղթանակից 15 րոպե առաջ միացած և ուրիշի քաղաքական կապիտալը յուրացնելու փորձ արած գործիչ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am