Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության և բոլոր պատգամավորների հետ. Փաշինյան

Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության և բոլոր պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջևանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ես հաստատում եմ, որ պատրաստ ենք բանակցությունների, շահարգրռված ենք օր առաջ ավարտել այս խնդիրը: Եթե խնդիրներ կան ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ: Այսինքն պատրաստ ենք հանդիպել նրանց մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր պատգամավորների հետ, միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել նաև մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով»,-հայտարարեց Փաշինյանը: Այնուհետև կոչով դիմեց իջևանցիներին. «Չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկնարկած թավշյա հեղափոխությունը հաղթանակած է: Եվ մեզ կարճ ժամանակատահված է պետք, որպեսզի այդ հաղթանակը դե ֆակտո և դե յուրե հաստատենք: Մեր Ժողովուրդն ամուր կանգնած է այս հաղթանակի հետևում: Եվ ոմանք հույս ունեին, որ ժողովուրդն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել: Ս. Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտ էր, որպեսզի այդ հեղափոխությունը հասնի իր նպատակին, որի հիմնական իմաստը հետևյալն է. անկախ պաշտոնից որևէ անձի կամ կուսակցության իշխանություն չի պատկանելու: Իշխանությունը պատկանելու է ժողովրդին: Ուզում եմ, որ բոլորը արձանագրեն, որ այս հաղթանակն ունի մեկ տնօրեն, և այդ տնօրենը ՀՀ հաղթանակած քաղաքացին ու ժողովուրդն է: Դուք բոլորդ գիտեք, որ ես ծնվել և մեծացել եմ Իջևանում և ես եկել եմ այստեղ այս հայտարարությունն անելու՝ ես ծնունդով իջևանցի եմ, բայց քաղաքական գործունեության մեջ որպես ՀՀ քաղաքացի ես ասում եմ՝ ես նույնքան իջևանցի եմ, որքան ղարաբաղցի, գորիսեցի եմ նույնքան, որքան կապանցի, եղեգնաձորցի եմ նույնքան, որքան վանաձորցի, չնշեմ բոլոր քաղաքները: ՀՀ-ում կալանային կառավարման էջը փակված է

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am