Վարդան Օսկանյան. Ես կարող եմ վստահեցնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել

Առհասարակ, Հայաստանում հարցերը լուծելու համար արտաքին գործոնի շահարկումը, հատկապես այս օրերին, նեղմիտ, անհեռանկար և վտանգավոր երևույթ է։ Բարեբախտաբար, հայաստանյան այսօրվա փողոցը նշանակություն չի տալիս դրան, և ես համոզված եմ, որ այդ շահարկումները որևէ ազդեցություն չեն ունենալու առաջիկա օրերի իրադարձությունների վրա։ Հայաստանի բոլոր իշխանությունները՝ նախկին, թե ապագա, անկախ իրենց աշխարհայացքից, ունակություններից, Ռուսաստանի շահերի ընկալումից, քծնողական հակումներից, գիտակցել և գիտակցելու են Ռուսաստանի հետ բարեկամական և խորքային կապերի ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։ Ես կարող եմ վստահեցնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել։ Նա պարզապես լռելյայն ակնկալում է գործընկերների նրբանկատությունն իր ազգային շահերի հարցում։ Ուստի Հայաստանի իշխանությունների միջև տարբերությունը, ինչպես նաև խնդիրն ու մարտահրավերը կարող է լինել այն, թե Ռուսաստանի շահերի նկատմամբ նրբանկատության ինչ սահմաններ են նրանք դնում իրենց համար։ Եթե այդ սահմանները շատ լայն են, դու քեզ դնում ես անհարկի կախման մեջ և էապես նվազեցնում անկախ արտաքին քաղաքականություն վարելու և Հայաստանի շահերը հետապնդելու հնարավորությունները։ Եթե այդ նրբանկատությունը նվազագույն սահմաններում է, ապա Ռուսաստանի հակազդեցությունը չառաջացնելով հանդերձ՝ կարողանում ես արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Այս պարագայում դու ոչ միայն չես նեղացնում Ռուսաստանին, այլև ունենում ես նրա ավելի մեծ հարգանքն ու վստահությունը։ Համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները կգտնեն խելամիտ սահմանը։ Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ ՀՀ նախկին ԱԳ նախարար

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am