«Ես Կարեն Կարապետյանին ուզում եմ աջակցել». Կոնստանտին Զատուլին
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ այնպես չէ, որ ռուսական կողմը միայն կարեն Կարապետյանին է տեսնում ՀՀ վարչապետ: «Մենք չենք ասում, որ Կարեն Կարապետյանին լիովին աջակցում ենք և ուզում ենք, որ նա դառնա վարչապետ։ Դա մենք չենք որոշում։ Նրանից, թե ինչ ենք մենք ուզում կամ չենք ուզում, տվյալ դեպքում քիչ բան է փոխվում: Կարեն Կարապետյանին աջակցում ենք՝ որպես գործող իշխանության ղեկավարի, որը պարտավոր է ապահովել կարգուկանոն և անվտանգություն: Ա՛յ սրանում ես նրան ուզում եմ աջակցել։ Եվ եթե որևէ այլ մարդ լիներ Կարապետյանի փոխարեն, ես նույն կերպ նրան կաջակցեի»։
