Ռուսաստանը չի ընդունի բռնի ուժով հաղթանակի հասած արդյունքները. Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ինչպես ասաց՝ իրենք դեմ են ցանկացած ռազմական փորձարկումների և ռազմական ռևանշի փորձերի։ Զատուլինի խոսքով՝  իրենց ներկայությունն այստեղ և Պուտինի հեռախոսազրույցը Կարեն Կարապետյանի հետ պետք է վկայի, որ Ռուսաստանը դժվարին պահին չի լքում Հայաստանին. «Դա, կարծում եմ, պետք է հայտնի լինի ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ Ադրբեջանում։ Դրա համար ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին կփորձի ապակայունացնել իրավիճակը և օգտվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, որպեսզի ինչ-որ բան անի»։ Բանախոսն, անդրադառնալով Հայաստանի ներքին իրավիճակին, նշեց, որ Կարապետյանի վարկանիշը Հայաստանում վատը չէ, ՌԴ-ում էլ շատերն են նրան բարձր գնահատում ու թեեւ իրենք կցանկանային սատարել Կարեն Կարապետյանին, բայց որևէ մեկի կողմնակիցը չեն: Զատուլինի խոսքով, Ռուսաստանն ուշադիր կհետևի վարչապետի առաջիկա ընտրություններին եւ չի ընդունի բռնի ուժով հաղթանակի հասած արդյունքները: Նա նաեւ անդրադարձավ երեկ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ հանդիպմանը. «Ես երկու հանդիպմանը ներկա եմ եղել, զրուցել եմ «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ցավոք, ինչպես գիտեք, «Ելք»-ի ներկայացուցիչները հանդիպման եկան ոչ այն կազմով, ինչպես սպասում էինք, կես ժամ սպասումից հետո հանդիպման եկավ Արարատ Միրզոյանը, նա մյուսների բացակայությունը հիմնավորեց նրանով, որ վիրավորված են Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպումից: Թե ինչ է պատահել, ես չգիտեմ, բայց մի՞թե վարչապետի պաշտոնին հավակնող անձն այդքան խոցելի է, որ պատրաստ չէ ամբողջ կազմով ներկայանալ հանդիպմանը»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am