«Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև ԱԺ նիստը». Էլինար Վարդանյան

Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ... Երևանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։ Սա այն վիճակն է, որը մենք պետք է ունենանք մայիսի 2-ին։ Բայց այսօր սա ժամանակավոր «մարդասիրական ընդմիջում» է։ Մենք ունենք 2-3 օր՝ լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու։ Սա մեր բոլորի 2-3 օրն է։ Ոչ մեկի սեփականությունը չէ, խաղաղության և ողբերգության որոշումը ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ։ Ուրեմն բոլորս ներդնում ենք մեր ջանքերը՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։ Իմ առաջարկները 1. Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև ԱԺ նիստը։ Ապրիլի 30-ին /ամենաուշը/ պետք է հանրությանը ներկայացվի քաղաքական համաձայնության հիմնական սխեման։ 2. Համաձայնությունը ունենում է երաշխավորներ։ 3. Մայիսի 1-ին ԱԺ-ն ուղղակի վավերացնում է արդեն իսկ ձեռք վերված պայմանավորվածությունների կետերը։ 4. Այսօրվանից սկսած իշխանությունները պետք է ներկայացնեն լուծման մի քանի տարբերակները։ Իշխանությունները չեն անի՝ պետք է անենք մենք, բոլոր նրանք, ովքեր կարող են գրագետ լուծումներ առաջարկել։ Եվ խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը և մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց, արժանապատվորեն քայլ կատարել դեպի քաղաքական, խաղաղ հանգուցալուծում։ 5. Պետք է արագ քննարկել չեզոք, տեխնիկական վարչապետի տարբերակը։ 6. Պետք է՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։ 7. Մշակել արդար ընտրության մեխանիզմներ. Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահ պետք է լինի Փաշինյանի առաջարկած, հեղինակավոր, ընդունելի թեկնածու։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը պետք է գլխավորի Փաշինյանի առաջարկած հեղինակավոր որևէ իրավաբան։ 8. Պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական առաքելություն։ Առայժմ այսքանը Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր» խումբ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Հ. Գ. Կոչ եմ անում, խնդրում եմ բոլոր կարող և մտագոհ մարդկանց ու շրջանակներին՝ մամուլը հեղեղեք ռացիոնալ առաջարկներով։ Նիկոլի շրջապատին և իշխանության նեղ շրջանակին՝ անմիջապես ձեր լիդերների սեղաններին դրեք ձևակերպված ցանկացած լավ առաջարկ։ Ժամանակ քիչ ունենք։ Չպետք է ստեղծվի տպավորություն թե լուծումները միայն սև ու սպիտակի մեջ են։ Էլինար Վարդանյանի գրառումը

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am