Տավուշեցիներն իրենց տարածքի պատգամավորներից պահանջում են վարչապետի թեկնածուի հստակ որոշում

Restart խումբը ներկայացնում է Տավուշի մարզի բնակիչների հաղորդագրությունը՝ ուղղված իրենց տարածքից ընտրված պատգամավորներին. Մեծարգո՛ պարոնայք Գրիգոր Ավալյան և Սուրեն Մանուկյան,

Մենք` Տավուշի մարզի բնակիչներս, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարները ՀՀ ազգային ժողովում։ Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա, որ Դուք՝ որպես մեր ընտրատարածքի պատգամավոր, հանդիպեք մեզ հետ և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք մայիսի մեկին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների հետ կապված։
Մենք, փաստացի հանդիսանալով ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել՝ հստակ դիրքորոշում հայտնելով։
Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության հետ հանդիպումից խուսափելը կամ Ձեր դիրքորոշումը գրավոր ու հրապարակավ չհայտնելը հիմք է տալիս, որպեսզի Դուք այս տարածքում ճանաչվեք անցանկալի անձ։ Իմացեք, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։  Առաջարկում ենք ամենաուշը ապրիլի 30-ին ձեր նախանշած ողջամիտ տարածքում կազմակերպել բաց, հրապարակային հանդիպում Տավուշի մարզի բնակչության հետ կամ, եթե տարբեր պատճառներով դա հնարավոր չեք համարում, ապա պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը։
Ձեր լռությունը մենք կընկալենք որպես արհամարհանք մեր հանդեպ և կգործենք ըստ արժանվույն։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am