Սա մեր միակ հնարավորությունն է՝ երկիրն ավգյան ախոռից մաքրելու և արժանապատիվ ապրելու.Պապյան

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը բնակվում է Ավստրիայում եւ միշտ ակտիվորեն հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վերջին շրջանում էլ պարբերաբար անդրադառնում է այստեղ կատարվող ներքաղաքական բոլոր գործընթացներին:Հայկական ժամանակը զրուցել է Հասմիկ Պապյանի հետ: Տիկին Պապյանչնայած Հայաստանում չեք՝ երբեք չեք դադարում Ձերմտահոգություններն ու անհանգստությունն արտահայտել երկրում կատարվողիրադարձությունների շուրջՀետեւե՞լ եք վերջին զարգացումներին: - Հետևել եմ եւ շարունակում եմ հետևել անդադար՝ օր ու գիշեր: Ի միջի այլոց, մտավախություններս դեռ ամբողջովին խաղաղված չեն: Արտաքին ուժերի՝ հարմար պահը իրենց շահերի կողմն օգտագործելը եւ էլի շատ ու շատ սարսափ սցենարներ...: Հայ ժողովրդի թիվ մեկ, հրատապ խնդիրն այսօր հին, իրենց դարն ապրած, մականունավոր, թերուս, բայց միևնույն ժամանակ իրենց ամենակարող համարող ղեկավարներից, այսինքն ՀՀԿ-ից ազատվելն է: Մնացածը ժամանակի խնդիր է: Շատ, անչափելի քանակով անելիք կա Հայաստանում: Ես լիահույս եմ, որ իր տեսակով նմանը չունեցող հեղափոխություն իրականացրած երիտասարդությունը շատ արագ կշտկի իր մեջքը եւ գործի կանցնի՝ մեր երկիրն ավգյան ախոռից մաքրելու եւ արժանապատիվ ապրելու համար: Սա մեր միակ, անփոխարինելի, անդառնալի հնարավորությունն է: Իրավունք չունենք բաց թողնելու: Սպասում էի՞քոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայքարը նմանարդյունք կունենաՍերժ Սարգսյանը ի վերջո կգրի այդքան սպասված հրաժարականիդիմումը: - Ես միշտ եմ հավատացել այսօրվա գալստյանը, բայց այսպիսի աննախադեպ արդյունք, այսքան կարճ ժամանակահատվածում, խոստովանում եմ, որ անսպասելի էր: Իսկ սպասված հրաժարականը, կարծում եմ, ինչպես շատերի, նաև ինձ համար «յոթ սարերի ետևում» էր.... Հիմնական մտահոգությունս՝ իշխանությանը ողջ «հոգով նվիրված» (իհարկե չհաշված բացառությունները) ոստիկանության անկանխատեսելի գործողություններն էին, որոնք ամեն վայրկյան կարող էին իրագործվել: Դրա ականատեսը մենք բազմիցս եղել ենք: Ձեր գրառումներից մեկում նշել էիքոր Հայաստանն անհապաղ կարիք ունիերիտասարդբանիմացլայնախոհլեզուների տիրապետող եւ հայրենասերղեկավարի: Ո՞վ է վարչապետի ձեր թեկնածունո՞ւմ եք տեսնում այդ կարեւորագույնպոստում: - Այս պահին, իհարկե, երկրի ղեկը իր ձեռքը պետք է վերցնի այն Անհատը, ով հավատաց իր սկսած գործի արդարությանը, ով վարակեց երիտասարդությանն իր անիրական ավյունով, ինչու չէ նաև շատ մեծ վտանգի տակ դրեց իր եւ իր հարազատների կյանքը եւ վերջապես նա, ով գլխավորեց հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ հաղթողներին չեն դատում: Այս օրերին շատերի կողմից գովերգվեց հայ երիտասարդությանհամախմբածությունընոր գաղափարներն ու նոր մոտեցումներըայսուհետինչպիսի՞նեք տեսնում հետագա քայլերը: - Շատ կուզեմ, որ երիտասարդներին իրենց գաղափարի արդարացի լինելու շուրջը հավաքագրող ազնվությունը չմարի, այլ ճիշտ հակառակը, նոր սխրանքների մղի, որպեսզի հիասթափություններ չապրեն, այլ շարունակեն հավատալ իրենց գաղափարի շիտակությանը, վեհությանը եւ շարունակեն իրենց գործը առանց վարանելու, նորանոր սխրանքներով պսակված: Այս հաղթանակի արդյունքը ոչնչով չափել հնարավոր չէ: Այն Հայաստանի տարիներով կեղեքված, հալածված, աղքատ, հուսալքված եւ ապերջանիկ ժողովրդին, չեմ վարանում ասել՝ միանգամից տասնամյակների առաջադիմության թռիչք ապահովեց: Երիտասարդները մի քանի օրում իրենց կյանքի հիմնական դասերը սերտեցին, որոնք ոչ մի դասագրքում հնարավոր չէ գտնել: Հարցազրույցներից մեկում չէիք բացառելոր մոտ ժամկետում Հայաստան կգաքՁեզե՞րբ սպասենք այստեղ: - Իհարկե, կգամ եւ շատ շուտով: Շատ եմ ափսոսում, որ անձամբ կանգնած չէի Հայաստանի Հանրապետության Վերընձյուղված, իր դերն ու նշանակությունը Վերագտած Հրապարակում: Մանրամասն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի  երեկվա  համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am