Ցնցում, թե այլընտրանք․ով կհայտնվի արբիտրի դերում

Իշխանության եւ Փաշինյանի միջեւ չի հաջողվում կառուցողական երկխոսություն ծավալել։ Այսօր Կարեն Կարապետյանը չներկայացավ Փաշինյանի հրավիրած հանդիպմանը՝ ապրիլի 27-ին, ժամը 12.00-ին։ Կարապետյանը մերժեց հանդիպումը, քանի որ Փաշինյանը նախօրդ օրը պնդեց իր դիրքորոշումը եւ խոսեց ուլտիմատումների լեզվով, ինչից հասկանալի դարձավ՝ ոչ թե բանակցություններ են ընթանալու, այլ սպառնալիք, պարտադրանք։ Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը վարչապետ կընտրվի, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե իր վարչապետ դառնալն է, այլ Հայաստանի կոռումպացված համակարգը վերացնելը. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք՝ մեր այս ոգեղեն շարժման որեւէ արժեք չպետք է տուժի: ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը, ուրիշ տարբերակ չկա»: Փաշինյանը ներկայացրեց նաեւ իր ապագա ծրագրերը՝ վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 1-ին, հայ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով եւ շրջափակի ԱԺ շենքը: Իսկ այսօր տապալված հանդիպման վայրում Փաշինյանի ասուլիսը կայացավ, որի ընթացքում նա հայտարարեց, որ ոչ միայն ԱԺ շենքն են շրջափակելու, այլ հրապարակելու են պատգամավորների հեռախոսահամարները, բնակության հասցեները, որպեսզի ժողովուրդը կարողանա անմիջական կապի դուրս գա իր կողմից ընտրված պատգամավորի հետ ու փոխանցի իր կամքը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ու գործողություններից պարզ է դառնում, որ նա կանգնած է ժողովրդական շարժումը պահելու խնդրի առաջ, որովհետեւ անպտուղ ու ոչ կոնստրուկտիվ հեռահար երկխոսությունները նոր լիցքեր չեն հաղորդում որեւէ մեկին, հատկապես շարքային քաղաքացիներին։ Արձանագրենք, որ Փաշինյանը, թեպետ հայտարարում էր, թե ՀՀԿ-ից տասը պատգամավոր իրեն զանգել ու աջակցություն են հայտնել քվեարկության ժամանակ, բայց նա չունի վստահություն իր հնչեցրած մտքերի վերաբերյալ։ Դրա համար էլ հորդորեց տարածել պատգամավորների հեռախոսահամարները եւ նրանց անմիջականորեն վերցնել պարտադրանքի տակ։ Բոլորն են տեսնում՝ Փաշինյանը խոսում է նախապայմանների ու պարտադրանքի լեզվով նույնիսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո, ստեղծվել է մի իրավիճակ, որ կողմերի դիրքորոշումները ոչ մի կերպ չեն խաչվում, իսկ դա նշանակում է գնալ ցնցումների, բախումների, երկիրը կաթվածահար անել՝ ու ցնցել առանց այն էլ մեր փխրուն պետականությունը, կայունությունն ու անվտանգությունը։ Որովհետեւ եթե Փաշինյանը որոշի, որ մինչեւ վերջ գնալու է իր օրակարգով, ապա իշխանությունը պետության կայունության եւ անվտանգության շահերից ելնելով ստիպված է լինելու գործողությունների դիմել։ Հիշեցնենք, նա պահանջում է ԱԺ-ից ընդունել իրեն որպես ժողովրդի թեկնածու եւ քվեարկել իր օգտին, փոխել Ընտրական օրենսգիրը եւ հայտարարել արտահերթ ընտրություններ։ Մյուս կողմից՝ իշխանությունը հասկանում է, որ ընդունելով նախապայմանները կստորագրի վերջնագիրը, որովհետեւ դրանից հետո գնալ ընտրության իրատեսական չէ ոչ բարոյահոգեբանական, ոչ ռեսուրսների առումով։ Նաեւ ստեղծվում է պարտադրանքով հարցեր լուծելու վատ նախադեպ։ Փակուղային այս վիճակում կամ պետք է գնալ զիջումների, կամ բախման, որպես լուծում պետք է ընդունել անկախ արբիտրների դերակատարումը, այսինքն՝ ձեւավորել պլատֆորմ ՀԿ-ներից, արտախորհրդարանական ուժերից եւ այլն, հավաքագրել բանիմաց մասնագետների, որպեսզի պատրաստեն օրենսդրական փոփոխությունների նախագիծ եւ նշանակեն, իսկ վարչապետի հարցը լուծել ՝«ոչ ինձ, ոչ քեզ » սկզբունքով, որը կլինի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Անի Սահակյան

դիտվել է 146 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am