Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով. ՀՀԿ-կան պատգամավոր Կարեն Կարապետյան

Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները ճշտելու նպատակով զրուցել ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:

Պարոն Կարապետյան, երեքշաբթի կայանալիք վարչապետի ընտրություններում Դուք քվեարկելո՞ւ եք արդյոք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի օգտին: -Իսկ ՀՀԿ-ն երբ է թեկնածու առաջադրել, որ ես հիմա ասեմ՝ քվեարկելու եմ, թե ոչ: –Բայց  ունենալո՞ւ է  սեփական թեկնածու, և եթե այո, ապա ո՞վ է լինելու՝ արդյոք հենց Կարեն Կարապետյանը: – Չեմ կարող ասել՝ առաջադրելու է, թե ոչ: Սակայն իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի  իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել: –Ձեր կարծիքով, հիմա կա՞ ճգնաժամ: -Ճգնաժամն ուղղակի ակնհայտ է: Բայց դրա հաղթահարման համար ընդամենը պետք է բոլոր կողմերը լինեն խոհեմ ու հավասարակշռված, չգնան արկածախնդրությունների: Դրա համար եմ ասում, որ նորից ՀՀԿ-ականի ընտրվելով խնդիրները չեն կարգավորվի: Առաջնային պետք է լինեն երկրում կայունությունը, հնարավոր մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու իմունիտետը պահպանելն ու առկա ճգնաժամը բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորելու ընկալումը: Այս ամենը գիտակցելով էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սա պետք է գիտակցի նաև յուրաքանչյուր ՀՀԿ-ական: Եվ նորից եմ ասում. ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ կարծում եմ՝ իր համար իշխանությունը ինքնանպատակ չի եղել և չի լինի: –Լավ, այդ դեպքում՝ սահմանադրական ճանապարհով լուծումը ո՞րն է: -Պետք է հաշվի նստել հեղափոխական առկա վիճակի հետ: Խորհրդարանական խմբակցություններից շարժման  մասնակիցները «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն են, ուրեմն թեկնածուն կամ թեկնածուները պետք է լինի իրենցից:  Իսկ ՀՀԿ-ն ուղղակի պիտի իր դիրքորոշումն արտահայտի: –Շատ են խոսում այս օրերին  Ձեր եղբոր՝ Սամվել Կարապետյանի դերակատարության, տարբեր հանդիպումների մասին… -Նախ, պետք է նշեմ, որ Սամվել Կարապետյանը հրավիրված է եղել մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Եվ երկրորդ՝ Սամվել Կարապետյանի մոտեցումները երբեք անձնավորված չեն եղել: Իր և ընդհանրապես մեր ընտանիքի համար համար առաջնայինը երկրի կայնությունն ու հավասարակշռությունն են: Այդպես եղել է միշտ, այդպես է հիմա, այդպես լինելու է այսուհետ ևս: Իսկ տարաբնույթ շահարկումները ներկայիս հուզական վիճակի արտացոլանքն են, որոնք ժամանակի ընթացքում կհանդարտվեն: –Ի՞նչ դասեր պիտի քաղենք այս ամենից: -Նախ, պիտի հաշվի առնենք, որ սա սոսկ հեղափոխություն չէ: Սա առաջին հերթին հասարակական հոգեբանության հեղափոխություն էր, մտածելակերպի հեղափոխություն, ինչը չափազանց կարևոր է ապագայի համար: Իմ կարծիքով, այս շարժումը երկու կարևոր հարց լուծեց վաղվա օրվա տեսանկյունից: Նախ, հասարակության մեջ առկա հուսալքությունը վերափոխվեց ինքնավստահության, և երկրորդ՝ հանրությունը գիտակցեց, որ ունակ է պատժել իր կողմից ընտրված իշխանություններին, եթե նրանք ճիշտ չեն գործում: Սա կգիտակցեն նաև ապագա բոլոր իշխանությունները: Բայց կարծում եմ՝ այսօրվա համար  այսքանը բավարար է: Այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել:  1in.am 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am