Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը հասել են այն կետին, որտեղ կորոշվի՝ումն է հաղթանակը

Հայտնի է, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կոչով դիմել է կուսակից ընկերներին, ՀՀԿ խմբակցությանը՝ հայտնելով, որ հիմա պարտավոր է միջամտել քաղաքական գործընթացին, որքան էլ որ հակառակ կարծիքին էր։ Եվ այդ պատճառով էլ իր թիմակիցներին հրավիրում է հանդիպման։ «Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունից հետո մեկ ժամվա ընթացքում ԱԺ-ում կայացավ հավաքը, որից հետո տարածվեց հայտարարություն հետեւյալ բովանդակությամ․«Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Կուսակցության ղեկավար մարմիններում սկսվում է կուսակցության նախագահի փոփոխության հարցի քննարկումը. այս մասին խոսվել է ապրիլի 25-ին: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությանը մանրամասն ներկայացրել իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։ Այնուհետև խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները»: Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը եղել է օդ ու ջրի պես անհրաժեշտ, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պատգամավորների հետ առաջին հանդիպումն է եղել՝ այդկերպ ուղերձ հղելով, որ ինքը չի պատրաստվում միանգամից հեռանալ և իրականացնելու է կուսակցության ստվերային կառավարումը։ Բայց հանդիպման նպատակը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ներկայացնի իր հրաժարականի պատճառները, որոնք իր ներկայացմամբ բխել են պետության շահերից։ Սարգսյանը ասել է, որ ռիսկի չի գնացել ու որոշել է մինչեւ ապրիլի 24-ը վերջ դնել իրավիճակին, որովհետեւ երկիրը կարող էր հայտնվել նոր սպառնալիքի առջեւ։ Քննարկման ընթացքում բացարձակ անդրադարձ չի կատարվել միասնական քվեարկության հարցին, Սերժ Սարգսյանը կասկած չի ունեցել, որ ՀՀԿ-ում կլինեն մարդիկ, որոնք չեն քվեարկի այն թեկնածուի օգտին, որը կառաջադրի կուսակցությունը, լինի դա նույնիսկ Կարեն Կարապետյանը, որը ՀՀԿ-ում չունի բոլորի վստահությունը։ Որեւէ այլ հարց չի քննարկվել, քանի որ դեռեւս անորոշություն է բոլոր ճամբարներում։ «Մերժիր Սերժին» կարգախոսով շարժումը մեկնարկած Փաշինյանը այլեւս լուծել է իր առջեւ դրված խնդիրը, ուստի նա մեծ խնդիր ունի հրապարակի բազմամարդությունը պահելու հարցում։ Շատերը բավարարվել են այդ պահանջի իրագործումից ու այլեւս չեն հասնում հրապարակ։ Քաղաքական հարթակում էլ նա խնդիր ստեղծեց իր հակասահմանադրական ձեւակերպմամբ, թե ԱԺ-ն պետք է ընտրի հրապարակի առաջադրած թեկնածուին։ ՀՀԿ-ում այս հայտարարությունը հաղթաթուղթ են դարձրել եւ ներկայացնում են միջազգային տարբեր ատյանների իրենց գործընկերներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին․«Ինչ է անելու ժողովուրդը, քարերով գլուխներս կոտրելո՞ւ է, եթե չընտրենք հրապարակի կողմից առաջադրված թեկնածուներին» ամենուր հայտարարում են ՀՀԿ-ականները։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ստանալու ՀՀԿ-ից 8-9 ձայն, սա այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշում կայացնեն քվեարկել Փաշինյանի օգտին։ Նրանք թեեւ միացել են ժողովրդական շարժմանը, բայց չեն հայտարարել Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու մասին։ Այս տեսանկյունից, նրանց կարելի է չնախանձել, մի կողմից դուրս են եկել փողոց, մյուս կողմից՝ վստահ չեն՝ Փաշինյանին կհաջողվի՞ ՀՀԿ-ից «պոկել» անհրաժեշտ թիվը։ Այնպես որ՝ հիմա թե իշխանությունը, թե Փաշինյանը վճռական կետի են հասել, որտեղ որոշվել է որեւէ կողմի հաղթանակը։ Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am