Դեմոկրատական կուսակցությունը իր առաջարկն ունի Փաշինյանին

ՀՀ դեմոկրատաան կուսակցության եւ կուսացության նախագահի անունից ներկայացվում է հաղորդագրություն՝ համակարգային փոփոխությունների ու Նիկոլ Փաշինյանին արվող առաջարկների մասին. Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը: Գտնում ենք, եթե որպես շարժման և պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար պահին ստանձնել պատասխանատվություն,  ապա . 1. Վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային Ժողովը 20 օրվա ընթացքում պետք է փոփոխություններ կատարի մի շարք օրենքներում, անդրադառնալով նաև Ազգային Անվտանգության Խորհրդի ձևավորման սկզբունքներին: Վերանայի ԱԱԽ կազմը, նրանում ներգրավելով հանրապետության Նախագահին և այն դարձնի նրան կից գործող մարմին: ԱԱԽ-ն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, կվերահսկի և կհամակարգի բոլոր գերատեսչությունների գործողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական, ազգային անվտանգությունը: 2. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու փուլում հրավիրել կլոր սեղան՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԽՈՐՀՈՒՐԴ, ուր մասնակիցները կպայմանավորվեն նոր քաղաքական միջավայրում ընտրությունների կազմակերպման և անցկացման պայմանների վերաբերյալ: Խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է ամրագրվի համաձայնության փաստաթղթում: 3. Ժամանակավոր կառավարության ձևավորումը նախընտրելի է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի որևէ քաղաքական միավոր ընտրությունների ընթացքում չօգտագործի ադմինիստրատիվ լծակները: 4. Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության եթե գործող վարչապետը քաղաքական կառույցի ղեկավար է, պարտավոր է արձակուրդ ձևակերպել մինչև ընտրությունների ավարտը, առաջարկում ենք վարչապետի պաշտոնակատար նշանակել ապաքաղաքական կառավարող, այսպես ասած՝ տեխնիկական վարչապետ: Դա ավելի կբարձրացնի վստահության ձողը ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ: Հ. Գ. Այս առաջարկները թելադրված են այն մտահոգությամբ, որ գործող համակարգի ներկայացուցիչները դեռ չեն հրաժարվել ռևանշ վերցնելու տրամադրությունից և որ անընդունելի կլինի մեկ այլ տեսակի անվերահսկելի իշխանության ի հայտ գալը: Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am