«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ այսօր առավոտյան նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
«Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,-գրել է Փաշինյանն իր էջում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք էր անցկացրել Գյումրիում։ Այսօր հանրահավաքներ են նախատեսված Իջևան և Վանաձոր քաղաքներում։
Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ՝ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, կմնա ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, հավատարիմ կմնա նաև ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին։
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը