Ռուսաստանի թեմա չկա

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության: Հայաստանյան ցանկացած իշխանություն կձգտի լավ հարաբերություններ կունենալ Ռուսաստանի հետ: ՌԴ ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ կա կոնսենսուս, եւ հիմնական՝ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայն են, որ այդ կառույցները պետք է պահպանվեն: Հետեւաբար, այս հեղափոխությունը մեր ժողովուրդների եւ պետությունների բարեկամական կապերին ամենեւին էլ չի խանգարում եւ չի խանգարելու: Նրանք, որոնք հակառակն են պնդում, մտածում են ոչ թե մեր ժողովուրդների եւ պետությունների, այլ, այսպես ասենք՝ այլ բաների մասին: Եվ ավելին՝ այդ մարդիկ անվստահություն են սերմանում երկու բարեկամ ազգերի մեջ: «Այս շարժումը Ռուսաստանի դեմ է» կեղծ, սադրիչ եւ վտանգավոր թեզը պաշտպանողներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնակատարներին Մոսկվա ուղարկելը եւ Պուտինի աշխատակազմից 4 տողանոց «սատարող» հայտարարություն կորզելն այդ շրջանակներում է: Դե, իսկ հետո համապատասխան տեղերից ռուսաստանյան հեռուստաալիքներին հրահանգ է տված՝ այդ կեղծ թեզն առաջ տանելու, եւ հաստիքային քարոզիչները, նաեւ հայկական ազգանուններով, հիշում են հին երգը՝ «սա մայդան է»՝ չնայած տեսական եւ գործնական առումով ապացուցվել է, որ վերջին իրադարձությունները «մայդանին» ամենեւին նման չեն: Ինչո՞ւ եմ ես «մայդանի» մասին խոսակցությունները սադրանք համարում: Որովհետեւ քաղաքական եւ «տեղեկատվական» փորձառություն չունեցող մարդիկ բուռն հակաքարոզչություն են ծավալում այդ կեղծ թեզի հետ՝ կամա թե ակամա քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը: Քանի որ մեր հասարակական-քաղաքական դաշտում շատ մարդիկ ղեկավարվում են էմոցիաներով, այս փոխազդեցությունը բնական է: Բայց ինչպես եւ բազմաթիվ այլ դեպքերում, ես կարծում եմ, որ որեւէ բան ասելուց կամ գրելուց առաջ պետք է գոնե 5 րոպե մտածել: Այնպես որ, Հայաստանի հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը: Նախ՝ դա անարդյունավետ է, երկրորդ՝ մտածեք, խնդրում եմ, ձեր արժանապատվության եւ երկրի վարկի մասին: Բայց եթե նույնիսկ իշխանությունները փորձում են «տղա բերել», դուք, հարգարժան քաղաքացիներ, լուրջ մի ընդունեք այդ փորձերը, բանավեճի մեջ մի մտեք: Հետաձգենք Ռուսաստանի թեման ավելի հանդարտ ժամանակների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am