Ռիժկովը Փաշինյանի հասցեին ասել է «дурачок». վեճ է ծագել ԱԺ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանին՝ ասել է, որ լսել է նրա ելույթը RBK հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, եւ հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром»,- ասել է Ռիժկովը: Պատվիրակության անդամ Չեռնենկոն փորձել է բացատրել, որ ասվածի մեջ վիրավորանք չկա, քանի որ ռուսական հեքիաթների հերոս Иванушка-дурачок-ն այնքան էլ վատ կերպար չէ: Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական կողմից ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և Հայկ Բաբուխանյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, և «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը և էլի մի քանի պատգամավորներ: Մասնավորապես, Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա: Այդ նիստին ներկա Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են ռուսական կողմին, հայտարարելով, որ իրենց համար անթույլատրելի է իրենց գործընկերոջ հասցեին հնչող վիրավորանքները: Էդմոն Մարուքյանը ասել է, որ ռուս պատգամավորները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կտրված են իրականությունից, և իրենց պատկերացումները փորձում են ներկայացնել իրականության տեղ: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ սա Մայդան չէ, որովհետև համազգային շարժումը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ, այն ուղղված է երկրում տիրող անարդարության և կոռուպցիայի դեմ: Այնուհետեւ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը ի նշան բողոքի լքել են նիստի դահլիճը: Նկատենք, որ ի տարբերություն նրանց, ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ռուսական պատվիրակության ղեկավարին: Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանն ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում հակասահմանադրական հեղաշրջում, և իր գոհունակությունն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության կապակցությամբ, որով նա իր աջակցությունն է հայտնել խորհրդարանական մեծամասնությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am