ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները՝ հայաստանյան վերջին զարգացումների մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսեւորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է International Republican Institute կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում: Հիշեցնենք, որ նախկինում եւս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո նույն հանձնաժողովը հրավիրել էր լսումներ Հայաստանում ընթացող գործընթացների մասին: Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը: «Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով եւ փորձում է պահպանել իշխանությունը»,- նշում է Աղեքյանը: Չնայած այն հանգամանքին, որ գործող համակարգի վերջնական հեռացումը, ըստ Աղեքյանի, երկարատեւ ու դժվարին գործընթաց է, քանի որ պահանջում է մի շարք այլ կարեւոր գործոններ, ներառյալ անկախ ընտրական եւ դատական համակարգի ձեւավորումը, ավելի ազատ մամուլը եւ պատասխանատու իշխանությունը, վերլուծաբանն ընդգծում է այս շարժման աննախադեպ բնույթը ողջ եվրասիական տարածաշրջանի համար: Աղեքյանն առանձնացնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, որն, ըստ փորձագետի, ավելի հզոր է, քան պատկերացնում էին շատերը: Նա կարեւորում է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի եւ երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում: «Այս շարժման առանձնահատկությունն է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, որը կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինն անխոս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձն է եւ առաջնորդի հատկությունները, իսկ երկրորդը «Ելք» դաշինքի բնույթը, որը բաղկացած է երիտասարդ լրագրողներից ու իրավապաշտպան ակտիվիստներից»,- ընդգծում է Աղեքյանը: Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին խոսելիս Սթեֆան Նիքսը, իր հերթին, ընդգծում է Հայաստանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ԱՄՆ-ի կողմից եւ գոհունակություն հայտնում այս օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կատարած աշխատանքի վերաբերյալ: «Գովելի է, որ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անմիջապես արձագանքեց իրավիճակին, հանդիպեց իշխանության ու ընդդիմադիր կողմերի հետ եւ կոչ արեց պահպանել խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաեւ բողոքի խաղաղ արտահայտման ձեւը»,- նշում է Սթեֆան Նիքսը: Ներկայացնելով զարգացումների հավանական երեք սցենարները, Նիքսը կարծում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն Ազգային ժողովում, սակայն միակողմանի նշանակումն ու ծրագրի ընդունումն ավելի կխորացնի ճգնաժամը: Ընդգծելով բողոքի ցույցերի չափազանց կազմակերպված բնույթը՝ նա համուզված է, որ այս զարգացումները մեծ ազդեցություն են թողել մարդկանց մտածելակերպի վրա: «Սա իրենից ներկայացնում էր չափազանց լավ կազմակերպված բողոքի ցույցերի շարք: Ցուցարարները հստակ գիտեն, թե ուր են գնում եւ որ ուղղությամբ: Որեւէ ամբոխային մտածելակերպ չկար»,- ընդգծում է Նիքսը: Երկու վերլուծաբաններ էլ համակարծիք են, որ նոր իշխանության առաջնահերթությունն է ընտրական համակարգի արմատական բարեփոխումը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am