Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը. տակտիկա՞, թե՞ համոզմունք

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի: Փաշինյանի հայտարարությունը շատ կարեւոր է՝ ընդհուպ խորքային առումով կարեւոր: Սա հիմնարար խնդիր է՝ պահել քաղաքացիների վերահսկողության տակ ոչ միայն, այսպես ասած, հին կամ հեռացող իշխանությանը, մինչեւ այն լիովին հեռանա, այլ նաեւ նոր իշխանությանը՝ ժամանակավոր, թե այսպես ասած՝ մշտական: Ավելին՝ այս խնդիրը գուցե ավելի կարեւոր է, հաշվի առնելով այն, որ նոր իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է, այսպես ասած, զգայական տրամադրություններով թելադրված կամա, թե ակամա քարտ-բլանշի շքեղությունը: Եվ եթե դա շատ արագ չբալանսավորվի վերահսկողական մեխանիզմներով, պատասխանատվության մեխանիզմով եւ ընդհանրապես պատասխանատվության մթնոլորտով, հանրային հարցադրումներով եւ պահանջներով, ապա նոր իշխանությունը կարող է շատ արագ վերածվել հնի կամ հասնել մի վիճակի, երբ հանրությունը, ժողովրդական խոսքով ասած, երանի կտա հնին: Ահա այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իր վարչապետությունն իմաստ կունենա, եթե այն լինի փաստացի յուրաքանչյուր քաղաքացու վարչապետություն, վկայում է կարեւոր այդ խնդրի գիտակցման մասին: Իհարկե, հարց է՝ դա այդ գիտակցումով պայմանավորված տակտիկակա՞ն քայլ է, որ արվում է քարոզչական նկատառումով, թե՞ իսկապես համոզում, խորքային համոզում: Բայց, մյուս կողմից, անկախ այս ամենից՝ խնդիրը կախված է նաեւ հասարակությունից: Եվ եթե հասարակությունը կարողանա պատասխանատու լինել իր վերահսկողական ֆունկցիայի համար նաեւ իր այսօրվա սիրելի առաջնորդի վաղվա պաշտոնեական գործառույթների հանդեպ, ապա համոզում է դա Նիկոլի համար, թե տակտիկա, այլեւս չի ունենա նշանակություն՝ նա կլինի հանրության դիրքորոշման ենթակայության տակ: Միեւնույն ժամանակ, հանրության այդ պատրաստակամությունն ու կարողությունը նաեւ օգնություն է Նիկոլին՝ ներկայիս բարդ փուլում, մայիսի 1-ին մնացած մի քանի օրերի  ընթացքում, որովհետեւ հանրությունը նաեւ նրան օգնելով պետք է պահի պատասխանատվության տակ եւ դրանով նաեւ պահի իր շարժումը: Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես բավականին բարդ է եւ պատասխանատու, ու այստեղ, իհարկե, թափը պահելը պետք է լինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հենց յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը, որովհետեւ, խոշոր հաշվով, եթե անգամ Նիկոլի հաղթանակը չլինի բոլորինը, Նիկոլի պարտությունը անկասկած բոլորի պարտությունն է լինելու: Սա ամենեւին լավագույն, այսպես ասած, դիլեման կամ իրավիճակը չէ, սակայն գուցե այդ իմաստով հենց նման սահմանային կամ ծայրահեղացված, անելանելի, անայլընտրանք վիճակներում է առավելագույն արդյունավետությամբ աշխատում միտքն ու կամքը՝ բացելով առաջ գնալու ճանապարհը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am