Զգուշացնող «կրակոց», թե՞ քավության նոխազ

Սերժ Սարգսյանի փետրվարյան  հայտնի ելույթում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անդրադարձից հետո այս կառույցը նորից կենդանության նշաններ է ցույց տալիս: Հայտնի է դարձել, որ փետրվարի 18-ին հանձնաժողովը «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի դեմ:<<Հետք>>-ի փոխանցամբ՝ Տիգրան Վարդանյանն իր դիմումում նշել է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը 2015թ. հունիսի 20-ին Ծաղկաձորում հանդես է եկել  հայտարարությամբ, որով  վարկաբեկել է իր ընկերության գործարար համբավը և վարչաիրավական հարաբերություններում «անմեղության կանխավարկածի» սկզբունքը: Շաբոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ նշյալ ընկերության գովազդները չեն համապատասխանում մատուցած ծառայություններին: Տիգրան Վարդանյանը դիմումում նշել է, որ չկա ուժի մեջ մտած անբողոքարկելի վարչական ակտ, ուստի այդ պայմաններում «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին իրավախախտ ներկայացնելու Արտակ Շաբոյանի հրապարակային հայտարարությունը նսեմացնում է կոլեգիալ մարմնի դերը, ինչպիսին ՏՄՊՊՀ-ն է:Հանձնաժողովը վարույթը հարուցել է փետրվարի 18-ին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է որոշումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առարկություններ, բացատրություններ: Էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը օրենքով տալիս է մեկամսյա ժամկետում։ Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովը  կազմավորվել է 2012 թվականին։Այն  անկախ մարմին է, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով պարտավոր է վարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրը, վերլուծել եւ հրապարակել հայտարարագրերը։ Հանձնաժողովին իրավունք է վերապահված նաեւ բացահայտել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման դեպքերը, բացահայտել բարձրաստիճան անձանց (պատգամավորներ, ՍԴ անդամներ, դատավորներ եւ դատախազներ) էթիկայի խախտման դեպքերը,  դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել հանրապետության նախագահին, Ազգային ժողով, Սահմանադրական դատարան եւ գլխավոր դատախազին։ Ակնհայտ է, որ բավական լուրջ լիազորություններ է վերապահված հակակոռուպցիոն ծանրակշիռ գործունեություն իրականացնելու համար:  Մինչդեռ չորսամյա գործունեության, կամ անգործության ընթացքում  կառույցը կենդանության նշաններ է ցույց տվել հաշված անգամներ եւ այն էլ՝ միայն 2013-ին:Մեկամյա գործունեությունից հետո  հանձնաժողովը վարույթ հարուցեց այն ժամանակ ՊԵԿ նախագահ, ներկայումս ֆիննախ Գագիկ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի , ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Երեք դեպքում էլ  հանձնաժողովն այդպես էլ շահերի բախման փաստեր ու խախտումներ չհայտնաբերեց ու վարույթներն այդպիսով ավարտվեցին:  Հանձնաժողովը ընդհանրապես մերժել է ավելի <<խոշորների> վերաբերյալ դիմումներն ու վարույթներ չի հարուցել, օրինակ, այդպես եղավ նաեւ արդեն նախկին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի դեպքում, որը կառավարության շենքի բակում քաղաքացիներին <<ոչխար>> ու <<էշ>> էր ասել, ինչի համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմում էր ներկայացրել ու մերժվել: Հիմա, նախագահի հայտնի ելույթից հետո արդյոք  Շաբոյանի դեմ հարուցված վարույթը նման ճակատագրի կարժանանա, թե անսպասելի  զարգացումով գործը կհասնի <<վերեւներին>>, ցույց կտա ժամանակը, մի բան պարզ է, որ  ցանկության դեպքում այս կառույցը կարող է բազմաթիվ կասկածելի փաստեր վեր հանել հենց թեկուզ բարձրաստիճանների ներկայացրած հայտարարագրերից, վարույթներ հարուցել ու գործը հասցնել այնտեղ, որտեղ պետք է: Մինչդեռ հանձնաժողովը հայտարարագրերի պատշաճ լրացումն ապահովող կամ վերահսկող որեւէ միջոց անգամ չի ձեռնարկում։ Շատերի հայտարարագրերում գումարի չափի կամ գույքի անվանման դիմաց պարզապես գիծ է քաշած։ Հատկանշականն այն է, որ այս անգործության համար հանձնաժողովականները բավական բարձր են վարձատրվում:Օրինակ՝ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը մոտ 700 հազար դրամ է: Թերեւս պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր  ելույթում բազում կառույցներից ու մարմիններից առանձնացրեց հենց այս հանձնաժողովը, ասելով․ «...Ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման եւ կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարեւորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը»։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում արդեն իսկ մշակվում է էթիկայի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող օրինագիծ: Նախագահը լուրջ պլաններ ունի այս հանձնաժողովի հետ կապված եւ թերեւս այն մահակ է ծառայեցնելու պաշտոնատար անձանց  նկատմամբ ու հիմա նախավարժանքի է այն հանել: Մասնավորապես նախատեսվում է խստացնել օրենսդրությունը, և պատիժ սահմանել սեփականությունը թաքցնելու համար: Հնարավոր է, որ սեփականությունը այլ մարդկանց անունով ձևակերպելու համար կարող է սահմանվել ոչ միայն վարչական, այլ նույնիսկ քրեական պատասխանատվություն: Հնարավորություն է տրվելու իրավապահ մարմիններին ստուգումներ իրականացնել և պարզել, թե իրականում ով է տնօրինում այդ սեփականությունը՝ այն մա՞րդը, ում անունով գրանցված է սեփականությունը, թե՞ որևէ պատգամավոր կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա:Գաղտնիք չէ, որ այդ մարդիկ իրենց հայտարարագրերում որպես կանոն իրենց ունեցվածքը ազնվորեն չեն ներկայացնում, որովհետեւ այդ ունեցվածքը գրանցված է զոքանջների, քենիների, քավոր-սանիկների ու կանանց անունով: Այդուհանդերձ, կասկած չի հարուցում, որ այդ դեպքում էլ լինելու են արտոնյալներ ու խտրական վերաբերմունք որոշների նկատմամբ: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am