Մինչեւ որտեղ է դաշնակցության վազքը...

ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ձեւավորումից ընդամենը կես ամիս անց Գործադիրի այսօրվա նիստում բավական խոսուն մի բանավեճ է ընթացել։ Ազատ տնտեսական գոտիներում անհատ ձեռներեցների համար հարկային արտոնություն սահմանելու նախագծի քննարկմանը, որի հեղինակը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ֆինանսների նախարարը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ են արտահայտվել օրինագծին:Նրանք հիմնավորել են, որ ազատ տնտեսական գոտում անհատ ձեռներեցների համար հարկային արտոնություն սահմանելու դեպքում այդ գոտին գրավիչ չի լինի խոշոր ներդրողների համար, մինչդեռ ազատ տնտեսական գոտիների ձեւավորման բուն նպատակն այն է, որ դրանց միջոցով Հայաստան ներգրավվեն խոշոր ներդրումներ:Էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը, ասելով, թե պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Մինասյանը հիշեցրել է, որ սա նոր արտոնություն չէ: Եկամտային հարկի մասին 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքով դեռևս դա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ունեցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառով դուրս է մնացել:«Երկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, եթե մենք կազմակերպությանը տվել ենք շահութահարկի մասով արտոնություններ, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտը այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա նաև հավասարության ապահովման տեսանկյունից ենք մենք հիմանվորում: Առ այս պահը մենք ազատ տնտեսական գոտում չունենք որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն՝ մենք բյուջեի վրա բացասական ազդեցություն չունենք, բայց փախարենը ապահովում էինք արդար ու հավասար մրցակցություն»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանության է արժանացրել ֆինանսների եւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարների մոտեցումը՝ չընդունելով օրինագիծը։ Խնդրի տնտեսական բաղադրիչը թողնելով մասնագիտական քննարկումներին,չենք կարող չարձանագրել, որ քաղաքական նրբերանգները շատ ավելի խիտ են։ Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Դաշնակցությունը տապալեց առաջին փորձությունը՝ ցույց տալով համակարգում որեւէ բան փոխելու իր անճարունակությունը։ Մինչդեռ ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները աթոռակռվի հարցում իրենց նկրտումների վերաբերյալ հակադարձում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, և մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» փոփոխություններ իրականացնելու համար: Դաշնակցական ընկերներն այնքան մեծամտացան, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրապարակավ հայտարարեց, որ ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, և Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Գնում է, որպեսզի բարձրացնի իշխանության հեղինակությունը, պատկերավոր ասած՝ հանուն հայրենիքի ու ՀՀ քաղաքացիների շահի, ՀՅԴ-ականները պատրաստվում են մխտռվել՝ «հեղինակազրկվածների» հետ աշխատելով, միայն թե նրանց լավը դարձնեն Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը 15 օր, որպեսզի հասարակությունը տեսնի և լսի, թե ինչ գործունեություն են ծավալում իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները, կամ մինչեւ որտեղ է դաշնակցության վազքը... Իրականում, այս համագործակցության միակ նպատակը դաշնակցության տեսանկյունից պաշտոնների ստանձնումն ու ՀՀԿ թեւի տալ գալիք խորհրդարանում տեղի խնդրի լուծումն է եղել, իսկ Սերժ Սարգսյանն այդ գործարքով ներկուսակցական ներքին բալանսի ու արտաքին աշխարհի առաջ որոշակի իմիջի խնդիր լուծեց ու թերեւս ավելին չի պատրաստվում զիջել ՀՅԴ-ին, առավել եւս թույլ տալ իրենից լավը երեւալու։ Անի Սահակյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am