Բացառվում է, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը. Կոստանյան

Իշխանափոխություն տեղի չի ունեցել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Կոստանյան. - Իշխանափոխություն տեղի չի ունեցել, մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, ով որ գոնե մի անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա, թե ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն, վարչապետ, կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող դիտվել երբեք իշխանափոխություն։ «Ազատություն». - Հիմա դուք իշխանությունը չե՞ք կորցրել, պարոն Կոստանյան։ Կոստանյան. - Իհարկե ո՛չ, իհարկե ո՛չ, որովհետև նոր ասացի՝ իշխանություն կորցնելը քաղաքական ուժի կողմից ենթադրում է պառլամենտական մեծամասնության փոփոխություն։ Քանի պառլամենտական մեծամասնություն չի փոփոխվել երկրում խորհրդարանական տիպի երկրներում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է։ «Ազատություն». - Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ իշխող Հանրապետականը կապիտուլյացիա հայտարարի՝ նաև առաջին քայլով իրեն ընտրելով վարչապետ, Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի իշխող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին մայիսի 1-ին ընտրի որպես վարչապետ։ Կոստանյան. - Համոզելու հետ կապված՝ համոզելը, իսկ հատկապես ինձ, շատ դժվար է։ «Ազատություն». - Նաև հազարավոր ժողովրդի՞ միջոցով։ Կոստանյան. - Ես ունեմ մոտեցումներ, սկզբունքներ և ինքս եմ որոշում իմ գործողությունների հաջորդականությունը և բնույթը՝ մեկ, երկրորդ՝ ես առիթ ունեցել եմ ասելու՝ թեև ես ինքս կուսակցական չեմ, բայց ես վստահ եմ, որ խմբակցության բոլոր անդամներն, առանց իրենց կուսակցական պատկանելիությունից, իրենց սկզբունքային դիրքորոշումներին հետևողական կլինեն ինչպես վեց ամիս առաջ, կամ հինգ ամիս առաջ, կամ 20 օր առաջ, այնպես էլ մայիսի 1-ին և դրանից հետո։ «Ազատություն». - Դա ի՞նչ է նշանակում, որ դուք կողմ չե՞ք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին։ Կոստանյան. - Մենք կողմ ենք քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի ՀՀԿ խմբակցությունը։ «Ազատություն». - Եվ դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանը։ Կոստանյան. - Ես դա բացառում եմ, որովհետև ես չեմ պատկերացնում նման հնարավորություն։ «Ազատություն». - Ինչո՞ւ, եթե լինի, ինչպես նաև Փաշինյանն է ասում, այդ հազարների հեղեղումը փողոցներով և ճնշումը խորհրդարանի ու նաև իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարի, պատգամավորների վրա, ի վերջո էդ ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Ինչո՞ւ այդ նույն ժողովրդի ճնշումը չի կարող գործի դրվել այս դեպքում իշխող խմբակցության պատգամավորների նկատմամբ։ Կոստանյան. - Նախ ես չեմ համարում, որ ճնշումների արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետև ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել ճնշում գործադրել, դա մեկ, երկրորդը՝ ճնշումներով երբեք ոչ մի որոշում չի կայացվում, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ և միջազգային հանրությունը տարբեր իր հայտարարություններում, այդ թվում՝ Եվրոպայի միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և բոլորը միշտ ասում եմ, որ ընթացքը պետք է լուծվի բացառապես սահմանադրական, իրավական ճանապարհով, իսկ սահմանադրական իրավական ճանապարհը ճնշումներ չի ենթադրում։ Նշենք, որ Կոստանյանն այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ գնահատեց՝ նշելով, որ մտահոգվում է ոչ թե իշխանության համար, այլ թե այս գործընթացն ինչ հետևանքներ ունի պետության և պետականության համար, ինչ հետևանքներ ունի միջազգային կազմակերպություններում աշխատանքի վրա։ «Ես հանդիսանում եմ նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ։ Այս օրերին ես գտնվում եմ ստեղ՝ Հայաստանում, թեև ես տասը օր առաջ պետք է Հայաստանում չլինեի, որովհետև իմ հանդիպումները պետք է լինեին, նիստեր և այլն, և մեր մի շարք այլ անձինք, ովքեր պետք է միջազգային տարբեր կառույցներում ներգրավված լինեին։ Այն հանգամանքը, որ մենք բոլորս հիմա ստեղ ենք, վստահ եղեք, որ ադրբեջանական լոբբին, թուրքական լոբբին օգտագործում են մեր դեմ։ Ես ուղղակի վստահ եմ դրան, որովհետև ես ինքս որոշակի ահազանգեր հենց նույն Ստրասբուրգից եմ ստացել։ Այսինքն՝ երկրի, պետության և պետականության մեր տեսակետից իհարկե մտահոգիչ է», - ասաց Կոստանյանը։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am