ԲՀԿ-ում ինքնամաքրման գործընթաց է սկսվում

ԲՀԿ-ում խմորումները չեն դադարում, այդ մասին չեն թաքցնում նաեւ ԲՀԿ-ականները, որոշ տեղեկություններով կուսակցությունը տրոհվում է գաղափարական տարաձայնությունների պատճառով ու հեռանում են նրանք, որոնք կողմ են իշխանության հետ համագործակցությանը, կան նաեւ լուրեր, որ հակասությունները  միջանձնային են։ ԲՀԿ շարքերն ընդվզում են կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անձի դեմ, որը փորձում է իշխել։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԲՀԿ-ից մոտ օրերս, հավանաբար, դուրս կգա Վահան Բաբայանը, որի քայլին կհետևեն նաև ուրիշները։ Կուսակցության ներսում տիրող մթնոլորտի մասին զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, որը Նաիրա Զոհրաբյանի թիմակիցն է։ Պարոն Խաչատրյան, ԲՀԿ-ում տարաձայնությունները գաղափարական են, թե անձնային հարաբերություններն են անհարթ, ինչ է սպասվում, ինչ է տեղի ունենում կուսակցությունում։ -Այո, ԲՀԿ-ում տարաձայնություններ կան, չենք թաքցնում, բայց արդեն ինքնամաքրման գործընթաց է սկսվում, որը շատ արագ կավարտվի։ Զանգվածաբար կլքե՞ն ԲՀԿ-ն։ -Ոչ, կլինեն մի քանիսը, որոնք համաձայն չեն ԲՀԿ-ի քաղաքական գծի հետ, որոնց տեղը քաղաքականությունը չէ, նրանք կհեռանան ու դա իրենց խնդիրն է։ Տեղեկություններ կան, որ Աբրահամ Մանուկյանն է հրահրում, որպեսզի տրոհվի ԲՀԿ-ն։ -Ես չգիտեմ, մարդիկ դիմումներ են գրել, կիմանանք։ Այսինքն, արդեն դիմումներ կա՞ն։ Դե, եթե կան մարդիկ, որոնք քաղաքական գծի հետ համաձայն չեն, ապա պետք է դուրս գան, ինքնամաքրվի եւ ոչ միայն կուսակցությունը, այլեւ ապագա խորհրդարանը։Մարդիկ կան, որոնք ակնկալիքներ ունեին, բայց չարդարացավ, որովհետեւ կուսակցությունն ընտրեց այլ ճանապարհ, այսինքն կուսակցությունը շարունակեց իր ճանապարհը։ Երբ ասում եք գաղափարական տարաձայնություններ, բայց չէ՞ որ ԲՀԿ-ն էլ ընդդիմադիր չէ, աջակցեցիք սահմանադրական բարեփոխումները, հակաիշխանական վարքագիծ չունեք։ -Կուսակցությունը Սահմանադրության հետ կապված որոշում չի ունեցել, որոշ անձինք իրենց իրենց նախաձեռնությամբ ինչ-որ բաներ են ասել, դա իրենց որոշումն է։ Մենք ընդդիմություն էլ չենք, մենք ոչ իշխանություն ենք, կենտրոնում ենք, եւ իշխանության, եւ ընդդիմության լավ կատարած գործերն ենք տեսնում, որը կաջակցի երկրի զարգացմանը։ Ցանկացած կուսակցության նպատակն իշխանության գալն է, որպեսզի իրականացնի կուսակցության ծրագրերը՝ լինի դա ամբողջական, թե մասնակի։ Ձեր կուսակիցներն էլ ուզում էին մասնակի իշխանության գալ, կոալիցիա կազմել, ինչու տարաձայնությունները խորացան։ Մենք չգիտենք, թե մեր կուսակիցներն ինչ էին ուզում։ Նախ մեզ նման առաջարկ չի եղել, պահանջարկ չի եղել, դա իրենց անձնական նախաձեռնությունն է եղել, թող իրենց նախաձեռնությամբ էլ գնան որտեղ իրենց տեղ են տալիս։ Միքայել Մելքումյանն ու  Վահան Բաբայանն էին կոալիցիա կազմելու ակտիվ ջատագովները, հնարավոր է Մելքումյանն էլ լքի ԲՀԿ-ն, կամ հեռացվի կուսակցությունից։ Կուսակցությունը կարող է հեռացնել բոլոր նրանց, ովքեր չեն կիսում քաղաքական գիծը։ Գուցե Մելքումյանի ելույթը մի փոքր այլ կոնտեքստում էր, որն օգտագործվեց մեր դեմ, բայց դեռ ժամանակ կա, իրենք կարող են կողմնորոշվել, գուցե իրենց սեփական քաղաքական գիծն են ուզում կերտել, կուսակցություն բացել։ Անի Սահակյան        

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am