Կրեմլն արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս

Կրեմլն արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Լուրջ են մտահոգված։ Բայց ամբողջ տրագիկոմիզմը նրա մեջ է, որ ըստ էության իշխանության ուղղահայացը և քաղաքական համակարգը փլուզվել են և մարդ չկա, ում հետ կարողանա հարց լուծել։ Երկիրը ավտոպիլոտ վիճակում է և ինչպես Վովա Գասպարյանն է ասում, մնացել է բանակը ու ոստիկանությունը։ Ոստիկանությունը ժողովրդի դեմ արդեն դուրս չի գա, կփլուզվի, եթե դա անի։ Պահը բաց է թողնվել։ Վովա Գասպարյանը նման բեռ իր վրա երբեք չի վերցնի։ Երանոսյանի նման ստահակին ոստիկանապետ նշանակելու դեպքում նման զարգացում հնարավոր կլիներ: Բանակը նույնպես չի կարող ողջ ժողովրդի դեմ դուրս գալ ու բանակում չկա էլ այն մարդը, որ այդ կարգի պատասխանատվություն իր վրա վերցնի։ Մոսկվան անելանելի վիճակում է։ Եթե ուղղակիորեն բանակ մտցնի, ապա. ֊ կվերածվի ագրեսորի ու դա Սիրիայի ու Ուկրաինական պրոբլեմներից հետո, ինչը նոր, ավելի կոշտ սանկցիաների ու միջազգային հարթակում ավելի մեկուսանալու պատճառ կդառնա, ֊ եթե չմտցնի, ապա ցույց կտա, որ իր ազդեցության տարածքում, անգամ փոքր ու խոցելի Հայաստանում, չի կարողանում կարգ ու կանոն ապահովել, ինչը հերթական անգամ իր քաղաքական մենեջմենթի անարդյունավետության մասին կվկայի, ֊ Մոսկվան դեռ չունի որևէ լուրջ հիմնավորում զորք մտցնելու համար և չի կարող արդարանալ տեռորիզմի, քաոսի դեմ պայքարի կամ նման այլ պատճառաբանությամբ, որն արդարացվի ՀԱՊՔ֊ի ու միջպետական փոխպարտականություններով։ Ռուսաստանը խուսափում է ուկրաինական սցենարից ու ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, քանի որ աշխարքաղաքական խնդիր դրված չէ, սակայն Հայաստանի օրինակը կարող է վարակ դառնալ Ռուսաստանի ու Բելառուսի համար։ Այդ պրոցեսն արդեն ռուսների ուղեղում գնում է։ Մյուս կողմից Ռուսաստանն իր համար կանխատեսելի ու կոմֆորտային պարտնյորների փոխարեն Հայաստանում կարող է ունենալ անկանխատեսելի ղեկավարություն, ինչն իր համար համարում է խիստ ռիսկային: Ռուսաստանին ծայրահեղ դեպքում երկու բան է մնում՝ Արցախում ընդհարում հրահրի կամ էլ նպաստի ներքին քաոսի ստեղծելուն։ Երկու տարբերակների մասին ակնարկվում է մամուլում, այդ թվում նաև Կրեմլի ոչ պաշտոնական կայքում՝ vz.ru ֊ում։ Առաջինը խիստ վտանգավոր է Ռուսաստանի համար, երկրորդը բարդ է, հարմար պահը բաց է թողնվել։ Հայաստանում ստեղծվել էր անգաղափար, անսկզբունք, բութ ու անհեռանկար կոռումպացված համակարգ կամ, ավելի ճիշտ, նեխող ճահիճ և նրան փլուզեց մի շարժում, որի նպատակները, բացի հայտարարված արդար ընտրությունների կազմակերպումը, անհասկանալի է։ Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ։ Լավ է, որ պատժիչ գործողությունների համար որևէ հիմք չկա, վատ է, որ քաղաքական ու աշխարհայացքային արժեքներ դեռ չկան։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am