Ինչ պետք է պայմանավորվեն Սարգսյանն ու Պուտինը

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Նախատեսված է նաև մտքերի փոխանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ: Քաղաքագիտական շրջանակներում Պուտինի հետ Սարգսյանի այս հանդիպումը հերթականներից չեն համարում եւ մեծ ակնկալիքներ ունեն դրանից: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույց է հրապարակել, որի նախաբանում, հղում կատարելով երևանյան ինչ-որ անանուն դիվանագիտական աղբյուրների, գրում է, թե Մոսկվայում լրջորեն անհանգսացած են հայ-ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում բախումների քանակի աճով։ Թեև վերջին օրերին հակառակորդն իսկապես սկսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեժացնել իրավիճակը, այդուհանդերձ Մոսկվայի անհանգստությունն արտառոց է թվում մի պարզ պատճառով, որ նախկինում էլ ավելի թեժ իրավիճակներ են գրանցվել, մինչդեռ պաշտոնական Մոսկվան քար լռություն է պահպանել:Արդյոք այդ անհանգստությունն առավել քան պայմանավորված չէ Հայաստան-ԵՄ վերջին զարգացումներով եւ հավանական նոր փաստաթղթի ստորագրման հեռանկարով: Քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ նախարար Նալբանդյանի հետ վերահաստատեց իրավական նոր հիմքով համաձայնագիր ստորագրելու` Բրյուսելի և Երևանի կամքը։ Մոգերինին Երեւանում հայտարարեց նաեւ, որ Երևանի հետ նոր համագործակցությունը պարունակում է Հայաստանի անվտանգության ապահովման և սուվերենության մակարդակի բարձրացման հեռահար նպատակ։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համաձայն չէ, որ Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ի հետ նոր համագործակցության հեռանկարից.<<Ռուսաստանը խանդի որեւէ առիթ չունի, ի վերջո, մենք հո ռուսների ճո՞րտը չենք>>,-նկատեց Շիրինյանը հիշեցնելով արտգործնախարար Ննալբանդյանի նույն թերթում արված մեկ այլ հայտարարությունն առ այն, որ Հայաստանի դաշնակիցը միայն Ռուսաստանն է եւ ուրիշ ոչ ոք: Ի դեպ, Նալբանդյանն ասել է, որ այդ մասին ասել է նաեւ Մոգերինիին.<<Կարծում եմ՝ Ռուսաստանին չի խանգարի, որ մեր միջոցով հարաբերություններ ունենա Եվրոպայի հետ, որի հետ հարաբերությունները վատացել է: Ռուսաստանը հավանաբար հայկական լոբբիստական կառույցների կարիքն ունի, որոնք սփյուռքում կգործեն նաեւ իրենց օգտին>>: Ըստ քաղաքագետի՝ իրականում ակնհայտ է, որ ռուս-թուրքական հակամարտությունում հավասարակշռությունը վերջին շրջանում փոխվել է հօգուտ Ռուսաստանի եւ, սա ըստ ամենայնի ,հանդիպման առիթը եւ որոշակի հարցերի քննարկման անհրաժեշտություն է առաջացել.<<Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ռուսական զորքերը անցել են հայկական Տավրոսը ու մտել Սիրիա, բացառված է, որ այնտեղից դուրս գան, նույնիսկ միջուկային պատերազմի կգնան, բայց դրանից դուրս չեն գա: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պաշտպանական համակարգի մեջ է,նախ որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր, երկրորդ՝ հակաօդային միասնական պաշտպանական համակարգում:ԱՄՆ-ն զիջում է, եվրոպացիներն առանձնապես հավանություններ չեն դրսեւորում, որովհետեւ վախենում են Ռուսաստանից եւ այս պայմաններում նախագահ Սարգսյանը Պուտինի հետ պետք է պայմանավորվի Ադրբեջանին սկացնելու վերաբերյալ>>, հորդորեց մեր զրուցակիցը: Շիրինյանի խոսքով՝ եթե մինչեւ հիմա Ռուսաստանը փորձել է հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հիմա պետք է մարտավարությունը փոխի եւ ցույց տա, որ մենք ենք իր դաշնակիցը.<<Եթե Ռուսաստանն իսկապես անհանգստացած է, ապա պետք է ընդունեն մեր առաջարկները>>: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am