Ինչով կավարտվի «կուրացած ռոմանտիկների» ու «քրեականների» պայքարը. վերլուծում են միջազգային հեղինակավոր պարբերականները

Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան իրադարձություններին: «Ապրիլի 23-ի իրադարձությունները 20 տարվա ընթացքում ձևավորված համակարգի հետևանք էին, երբ բիզնեսն ու քաղաքականությունը միախառնված են, երբ բազմաթիվ քրեական հեղինակություններ և ղարաբաղյան պատերազմի վետերաններ տիրացել են տնտեսության շահութաբեր ճյուղերին և դրանցից հրաժարվելու մտադրություն չունեն»․ Foreign Policy: Moscow Times-ի մեկնաբանը փորձում է հասկանալ, թե ով է փոխարինելու Սերժ Սարգսյանին պետության ղեկավարի պաշտոնում: «Կրեմլի համար ավելի նախընտրելի գործընկեր կլիներ «Գազպրոմի» նախկին աշխատակից, ժիլետների նկատմամբ սեր տածող 53-ամյա Կարեն Կարապետյանը: Պահը, սակայն, առավել բարենպաստ է Նիկոլ Փաշինյանի համար, որն այս պահին որպես ազգային հերոս է ընկալվում»,- գրում է Moscow Times-ի մեկնաբանը, հավելելով․ «Եթե իրադարձությունները զարգանան Փաշինյանի համար բարենպաստ հունով, ապա Ռուսաստանը գործ կունենա երիտասարդ, Մոսկվայի հանդեպ հոռետեսորեն տրամադրված ժողովրդավար գործչի հետ: 42-ամյա պատգամավորը հայաստանակենտրոն մոտեցումների կողմնակից է, ով պնդում է, թե ռուսամետ կամ արևմտամետ քաղաքական ուժերը Հայաստանում անելիք չունեն»,- գրում է պարբերականը: «Երբ Ռուսաստանի դաշնակից հետխորհրդային որևէ երկրում պետության ղեկավարին պաշտոնանկ են անում, Վաշինգտոնից մինչև Մոսկվա, բոլոր փորձագետներն աշխարհաքաղաքական հետևությունների ավելի արագորեն են հանգում, քան որևէ մեկը կհասցնի արտաբերել «Ջորջ Սորոս» բառակապակցությունը: Բայց երբեմն, ինչպես օրինակ՝ Հայաստանի դեպքում, իշխանության տապալումը պարզապես իշխանության տապալում է»,- Foreign Policy հանդեսում գրում է բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից աշխարհաքաղաքական զարգացումների հետ որևէ կապ չունի: «Սարգսյանի հեռացումն այն իրողության վկայությունն է, որ հետխորհրդային տարածքում ձևավորված վարչակազմերն այնքան էլ ամուր չեն, որքան կարող է թվալ հեռվից: Այս տարածաշրջանում իշխող վարչակազմերը կարող են խաղաղ կերպով փլուզվել՝ առանց որևէ արտաքին ճնշման»-, համոզմունք է հայտնում դե Վաալը: Foreign Policy հանդեսի հոդվածագրի համոզմամբ, սակայն, սխալ կլիներ կարծելը, թե վերջին իրադարձությունների գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանի անձն էր: «Ապրիլի 23-ի իրադարձությունները 20 տարվա ընթացքում ձևավորված համակարգի հետևանք էին, երբ բիզնեսն ու քաղաքականությունը միախառնված են, երբ բազմաթիվ քրեական հեղինակություններ և ղարաբաղյան պատերազմի վետերաններ տիրացել են տնտեսության շահութաբեր ճյուղերին և դրանցից հրաժարվելու մտադրություն չունեն: Այս ընթացքում արտագաղթը դարձել է այն փրկօղակը, որին դիմում են երկրի մի շարք առավել աչքի ընկնող և տաղանդավոր բնակիչներ` չկարողանալով գործող համակարգի պայմաններում իրենց կարողություններին համապատասխանող աշխատանք գտնել Հայաստանում: Այս ամենն իր հերթին արնաքամ է անում երկիրը»-, շարունակում է Թոմաս դե Վաալը: Գերմանական DW-ի մեկնաբան Միոդրագ Սորիչը ևս պնդում է, որ հայաստանյան բողոքի ակցիաներում աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա: «Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ երազում են, թե ինչպես է Հայաստանը փոխելու իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: Բայց իրականության հետ դա շատ քիչ կապ ունի: Տեսանելի ապագայում Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի հովանավոր պետության դերում: Իրադարձությունների զարգացման որևէ այլ սցենար անտեսում է քաղաքական, տնտեսական և մշակութային իրողությունները, ինչպես նաև իրենց` հայերի ցանկությունները: Պատմական պատճառներից ելնելով` հայերը բավական սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, ինչը, սակայն, չի նշանակում, որ Երևանը չի կարող շատ լավ հարաբերություններ ունենալ նաև Արևմուտքի հետ»,- գրում է DW-ի մեկնաբանը: Միոդրագ Սորիչի համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր պատճառը ներքին ճգնաժամն էր, նախևառաջ՝ համատարած կոռուպցիան: «Երկար տարիներ մարդիկ պարզապես բողոքում էին: Վերջին շաբաթներին, սակայն, նրանք անվախ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ փողոց դուրս եկան: Փաշինյանն ու նրա ճամբարը ապագայի հստակ ծրագիր ունեն: Նրանք իրատեսներ են, այլ ոչ թե հաղթանակից կուրացած ռոմանտիկներ»,- նշում է DW-ի մեկնաբանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանի դաշնակիցներն են արդեն խոսում Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուների թեմայով: Օրինակ, Բելառուսի նախագահը հայտարարել է, թե վերջերս Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են Եվրասիական միության երկրները: Ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. - «Շուտով Ռուսաստանի, մեր, Ղազախստանի ու միության անդամ մյուս երկրների փորձագետները կսկսեն քննարկել այդ հարցը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ մենք մեղավոր չե՞նք այն ամենում, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»: Լուկաշենկոն հիշեցրել է՝ Հայաստանում ցույցեր էին սկսվել նաև էլեկտրաէներգիայի գների բարձրացումից հետո: «Եվ ի՞նչ, արդյո՞ք դա մեզնից չէր կախված, արդյո՞ք դա Ռուսաստանից չէր կախված», - հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am