Ով է Գոռ Վարդանյանի էջից ջնջել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը

  «Ես շնորհավորել եմ հայ ժողովրդին ու շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին այդ որոշման համար:Շատ կարևոր որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը: Դրա համար ուրախ էի », - լրագրողներին նման պատասխան տվեց  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը ՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որում նա շնորհավորում էր ժողովրդին այն օրը, երբ հրաժարական էր տվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ  է Facebook-յան էջից հեռացրել Սերժ Սարգսյանիn ուղղված շնորհավորական ուղերձը, երբ վերջինս ընտրվել էր վարչապետ, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Իմ Facebook-յան էջերում աշխատել են աշխատողները, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից»: Տարոն Մարգարյանը չի՞ բարկացել, որ իր խորհրդականը դուրս է եկել փողոց ու ժողովրդի հետ կիսել ուրախությունը,հարցրեցին լրագրողները Գոռ Վարդանյանն ասաց, թե ինքը պարզապես դուրս է եկել փողոց՝ շնորհավորելու ժողովրդին: «Մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն են ու եղբայրները, վատ բա՞ն կա այդտեղ, ես ժողովրդական մարդ եմ, ես շփվում եմ բոլորի հետ, ցանկացած պահի դուրս եմ գալիս փողոց, կազմակերպում եմ սպորտային միջոցառումներ, դաստիարակում եմ, ուղղություն եմ ցույց տալիս», - նշեց նա: Գոռ Վարդանյանն ասաց, որ հայ ազգն ունի մեկ թշնամի: «Մեր թշնամին թուրքն է, մեր ժողովրդի մեջ չի կարելի սեպ խրել, որովհետև նույն Հանրապետական կուսակցության մեջ կան շատ հայրենասեր, քաղաքական գործիչներ, շատ լավ հայեր, չի կարելի բոլորին կոխրճել ու բոլորի հասցեին վատ բաներ ասել», - ասաց Գ. Վարդանյանը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am