Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում

«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում», - իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական և խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով»: Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը: «Մենք ծափահարում ենք թե՛ ոստիկանությանը և թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ և առանց բռնությունների ընթացքը»: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունների ցանկացած դրսևորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը և ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացվի: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհուրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության Ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարևոր հնարավորություն և Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել»,- ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am