«Ատում եմ քծնանքը, դավաճանությունն ու առնետավազքը»

Ո՞վ չգիտի, որ մենք՝ ազատամարտիկներս, միշտ էլ եղել ենք մեր ժողովրդի կողքին և մեր առաքելությունն է եղել հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր զինվորի կողքին գտնվելը երկրին սպասվող վտանգների պահին՝ գործելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարի և ՊՆ նախարարի հրամանատարության ներքո։ Այսօր երկիրը չունի գերագույն գլխավոր հրամանատար, բայց կա Պաշտպանության նախարար։ Թող վիրավորած չլինեմ, բայց շատ ռազմահայրենասիրական կազմակերպություններ երկրի ներքաղաքական այս լարված իրավիճակում իրենց հայտարարություններում առավել զգոն պետք է լինեն ու իրենց խոսքի մեջ թույլ չտան քծնանք ու անհավատարմություն։ Ինչ խոսք, որ բոլորիս համար ժողովրդի որոշելիքն է կարևորը, ինչպես դա կարևորեց երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ով էլ լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատար կամ ՊՆ նախարար, մենք՝ ազատամարտիկներս, նրանց հրամանի ներքո գործող կազմակերպություններում ենք։ Բայց մի շեղվեք ձեր սկզբունքից, մեր ժողովուրդը իրենց միանալու ձեր հայտարարություններով՝ իրենց ոգեղեն զգալու խնդիր չունեն։ Նրանք մենք ենք, մեր զավակներն են, այսօրվա ազգ-բանակ ծրագրի իրականացողներն են, նրանք առավել հզոր են, քան երբևէ։ Մնացեք ձեր տեղում, թեկուզ ուշիուշով հետևելով մեր ժողովրդի և երիտասարդության հզոր ոգու պոռթկումը; Երկրում ունենալով գործող ՊՆ նախարար` մեր տեսակի համար ձեր կողմից արված հայտարարությունները տեղին չեն։ Ձեր հայտարարոււթյուններով ում եք միանում, եթե մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք և նրանցից մեկն ենք։ Պարզապես ձեր կողմից ասված խոսքն ու արված քայլը միմիայն ազդում է ազատամարտիկի կերպարի վրա։ Ազատամարտիկ հասկացությունը մեր ժողովրդի մեջ դարերից եկող հղկված, հայրենիքի հողին արյամբ միաձուլված՝ անդավաճան կերպար է և այօր էլ մեր ժողովրդի մեջ այն կերպարը պիտի ունենանք, որն ունեինք որպես զինվոր ու մարտիկ, ազնիվ, վստահելի, ում կերպարի վրա ժողովրդի հավատը չի կոտրվի։ Ինչ խոսք, որ ազատ անկախ ապրելը այն ժողովուրդներին է տրված, որոնց սերունդները իրենց հայրենիքի զավակն են և հայրենիքի համար մաքառելը համարում են իրենց համար գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում։ Բայց լինել կատարյալ հայ մարդ նշանակում է լինել հայ ազգի զինվոր։ Ուստի բոլորիս գիտակցության մեջ պիտի իշխի այն գաղափարը, որ հայրենիքին սպառնող վտանգի պահին մեր բոլորիս կյանքը պատկանում է մեր ազգին և այդ գաղափարի գիտակցությունն էլ պիտի կարողանանք այս ներքաղաքական բարդ իրավիճակում մեզ համար դարձնել էության պահանջ, ամեն քայլափոխին պահպանելով համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը, լինենք սահմանում կանգնած մեր զինվորի կողքին և կարողանանք պահպանել արյամբ ընդգծված հայրենի սահմանի անդորրը։ Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am