Ճռիկներ անողները դա անում են մեր շարժումը վարկաբեկելու համար.Փաշինյանի կոչը/video/
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Երեւանում: Նա իր աջակիցներին կոչ արեց ինքնակազմակերպվել եւ թույլ չտալ ու նման մեքենաները երթեւեկեն. «Դա նույնն է, որ մենք ասում ենք, որ դիմակներով չպետք է մարդիկ մասնակցեն մեր հավաքներին»: «Այս հատվածներում ճռիկներ անողները դա անում են մեր շարժումը վարկաբեկելու համար:Մենք հո չենք եկել ասելու, որ այս հեղափոխությունը անիշխանություն է բերելու, այլևս այս հեղափոխությունը օրինականություն է բերելու»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր՝ ժամը յոթին, հանրահավաքն ուժի մեջ է, և այսօր շատ կարևոր խոսակցություն պետք է լինի: «Որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել»,- ասաց նա:
