Սիրիական զորքերն ամրապնդել են իրենց դիրքերը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների 4 կրակային դիրքերը, զինամթերքների պահեստն ու հրամանատարական կետը ոչնչացվել են Սիրիայի բանակի կողմից Պալմիրա քաղաքի մատույցների հրետանակոծության ժամանակ: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Պալմիրայի ճակատի Սիրիայի բանակի օպերատիվ շտաբին: Սիրիայի հրետանին մասսայական կրակ է բացում ԴԱԻՇ-ի հենակետերի վրա` Պալմիրայի մատույցներում գտնվող բարձունքների վրա: Կրակային դիրքերի և հրամանատարական կետերի ուղղությամբ ուժգին կրակ է բացված` համազարկային կրակ «Գրադ» ռեակտիվ համակարգերից և D-30 հրազենային հրետանուց: «Այսօր հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ-ի 4 կրակային դիրքեր, զինամթերքների մեծ պահեստ` պահված քարանձավում և հրամանատարական կետ` Պալմիրայից հյուսիս-արևմուտքում»,- ասվում է հաղորդագրությունում:
