Օրենքն արգելում է Կարեն Կարապետյանին զբաղեցնել վարչապետի կամ փոխվարչապետի պաշտոնները. ինչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնագիտությամբ փաստաբան Հայկ Ռուբենի Ալումյանից Դ Ի Մ Ու Մ  Պարոն Նախագահ. Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագրով քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել եք Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Ներկա պահին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իր պաշտոնից, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության վարչապետի լիազորությունները: Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Պատգամավորին ներկայացվող պահանջներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ ասված է՝ « Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Քաղաքացի Կարեն Կարապետյանը չի համապատասխանում պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներից առնվազն մեկին՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջին: Հետևաբար, նա չի կարող լինել Կառավարության անդամ: Իսկ Կառավարության անդամ, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում են վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքացի Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն: Նրան ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրն, այսպիսով, հակասահմանադրական է և ենթակա է վերացման՝ անվավեր ճանաչման: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում. գ) շահերի բախման իրավիճակում: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով: (…)»: Ելնելով վերը շարադրվածից, խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրը: Դիմող՝ Հայկ Ալումյան 25.04.2018թ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am