Հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, և այդ թեկնածուին ընտրելու է ԱԺ-ն

«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց։ Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի, եւ թե՛ կողմերի շահերից։ Սա ուղղակի ակնհայտ է։ Բայց շատ շատերի համար անակնկալ այս գործընթացը կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի չէ։ Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։

Սերժ Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը չափազանց հստակ էր՝ դա անձի հրաժարական չէր միայն, այլ նրա ղեկավարած կուսակցության հեռացում։ Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն չէ արդեն շատ վաղուց։ Դա միակենտրոն, անձի շուրջ հավաքված, հստակ գաղափարախոսություն ու սկզբունքներ չունեցող կարիերիստների նոմենկլատուրային կուսակցություն է, որի գոյության միակ իմաստը միանձնյա իշխանություն ունենալն է եւ անընդհատ վերարտադրվելը։ Ու եթե այդ «կուսակցության» առաջնորդը բառիս բուն իմաստով ժողովրդի ճնշման տակ հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, ապա դրանից ուղղակիորեն հետեւում է, որ իր ղեկավարած նոմենկլատուրային կուսակցությունը հեռանում է քաղաքականությունից։ Այդ կուսակցությունը պարտվել է։ Բայց, ինչպես տեսանք, ՀՀԿ-ի փոխնախագահ Կարեն Կարապետյանը չընդունեց այդ իրողությունը եւ այդ կուսակցության վերնախավի մի քանի ներկայացուցիչների հետ այնպիսի պահվածք ընդունեց, որը ավելի շուտ կարելի է բնորոշել որպես արկածախնդրություն։ Ակնհայտորեն չունենալով ուժայինների անվերապահ աջակցությունը, եւ առավել եւս չունենալով հանրության լայն շերտերի համակրանքը, Կարեն Կարապետյանը կառչել է պաշտոնից եւ անհասկանալի շարժումներ է անում։ Նա հանդիպում է դեսպաններին եւ հայտարարում, թե ժողովրդի թեկնածուին պատրաստվում են ընտրել Հանրապետության հրապարակում, փորձում համոզել, որ դրանով կխախտվի Սահմանադրությունը։ Այնինչ հստակ ասվել է, որ հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրության ոգուն ու տառին»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am