Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ու հանրապետության այլ քաղաքների փողոցներում նոր թափով ու ըստ էության՝ շարժմանը միացած նոր քաղաքական ուժերով վերսկսված գործընթացն ուղեկցվել է իշխանության թևում հետաքրքիր զարգացումներով: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար և երեկ օրվա գլխավոր հակահերոս Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ դեսպանների հետ՝ առանձին-առանձին: Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տեղի էր ունեցել բավականին ուշագրավ մի թյուրիմացություն: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ դեսպանին վերագրվել էր քաղաքացիների բողոքի դրսևորումների վերաբերյալ գնահատական, թե իբր դրանք խնդիր ունեն օրենքի հետ:

 Մինչդեռ հետո ԱՄՆ դեսպանատունը տարածեց հատուկ հայտարարություն, որ դա թարգմանական սխալ է, և դեսպանը խոսել է ուղիղ հակառակի մասին, որ դա քաղաքացիների իրավունքն է:
Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը, թե՞ դա, այսպես ասած, «կազմակերպված անպատասխանատվություն» էր, օրվա ընթացքում Կարապետյանի, այսպես ասած, արժեթղթերի սրընթաց անկումը կասեցնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հերթական անգամ հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը Հայաստանի ներքին գործն է, և հույս ունեն, որ այն կկարգավորվի առաջիկա օրերին: Փաստացի, ՌԴ նախագահի խոսնակը առնվազն հրաժարվել է աջակցություն հայտնել ՀՀԿ-ին կամ Կարեն Կարապետյանին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am