Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի կոչը Քաղաքացիական Սարդարապատի երիտասարդ մարտիկներին

Ժիրայր Սէֆիլյանն ու Սասնա Ծռեր խումբը Արմավիր ՔԿՀ-ից կոչ են հղել բոլոր ցուցարարներին ու երիտասարդներին. Սիրելի երիտասարդնե՛ր, Հայրենաբնակնե՛ր և Արտերկրից ժամանածնե՛ր Քաղաքացիական Սարդարապատի առճակատման փուլը մոտենում է ավարտին։ Հաղթում է Հայ ժողովուրդը, Հայաստանի Քաղաքացին։ Սակայն պատերազմը դեռ երկար է տևելու։ Մեր պատմության ընթացքում գրեթե չկա պարտված ճակատամարտի դեպք, սակայն պարտված պատերազմները քիչ չեն։ Պատերազմը, մեր այսօրվա պարագայում, Արցախյան շարժմամբ սկսված ազգային-ազատագրական պայքարն է։ Պատերազմը շահելու համար դուք պետք է մնաք պայքարի մեջ և առաջնորդեք այն շատ ավելի լայն՝ Ռուսաստանի գաղութատիրությունից ազատագրվելու և ազգային-քաղաքացիական ինքնիշխան պետություն կառուցելու ակոսով։ Դա պատերազմի ներկայիս հանգրվանն է։ Այդ ակոսից դուրս չգալու և արդյունքի հասնելու համար դուք պետք է շարունակեք ճնշումը գաղութային համակարգի բաղադրիչների և առանձին ներկայացուցիչների վրա՝ մինչև նրանց լիակատար վնասազերծումը և ռևանշի վտանգի չեզոքացումը։ Դրա համար, օրինակ, հարկավոր է բացառել ՀՀԿ-ի և նրա ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ-ն պետք է արգելվի և, որակվելով հանցավոր համագործակցություն, ենթարկվի քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որոշումներ կայացնելու մակարդակի բոլոր պաշտոնյաներն ու գործիչները, որ ռեժիմին են ծառայել, պետք է ցմահ զրկվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սրանք ապագաղութացման և լյուստրացիայի առաջնահերթ նվազագույն քայլեր են, որոնք կերաշխավորեն ռևանշի խափանումը և ազատ ընտրությունները։ Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր։ Շատ ողջունելի է, որ գալիս եք Հայաստան և տեր եք կանգնում երկրին։ Հույժ կարևոր է, որ Արտերկրից դեպի Հայրենիք երիտասարդ հայորդիների հոսքը շարունակվի, հզորանա և ակտիվորեն մաս կազմի ազատագրական պայքարին և պետականաշինությանը։ Գիտցե՛ք, հոգնել չկա՛, հուսահատվել չկա՛, եղեք նպատակասլաց և իրավատեր։ Դու՛ք եք տերը մեր երկրի Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից) 25-ը ապրիլի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am