«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։ Վարդան Բոստանջյանն ասում էր՝ սխալվել եմ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելով, Նաիրա Զոհրաբյանը՝ ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել, ժողովրդի հետ ենք և Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։Ապա լուր տարածվեց, որ Սամվել Կարապետյանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնը՝ իրենց միանալու դիմաց։ Հետո Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք, ճիշտ է, ժողովրդի կողմն են, բայց չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։ Բայց հարցազրույցից հետո Ծառուկյանը բարկացել է նրա վրա՝ չմտածված բաներ ասելու համար։ Մենք գրել էինք, որ մի անգամ արդեն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ՝ «Երևան» հյուրանոցում։ Բայց քանի որ հաջորդ օրը սպասվում էր Նիկոլի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը, որոշել են մի անգամ էլ հանդիպել դրանից հետո՝ արդեն պայմանավորվելու համար։ Դա նախատեսված էր երեկ՝ հանրահավաքից հետո։ Ծառուկյանը, մեր տեղեկություններով, իր թիմին ասել է՝ «պատրաստ եմ աջակցել Նիկոլի վարչապետ դառնալուն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե նման որոշում է կայացրել, մենք պարտավոր ենք դա կատարել»»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am