«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի»․ Նավալնի

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին: «Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ: Նա Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի: Նրան էին ենթարկվում տեղական օլիգարխները, որոնց նա ամեն ինչով աջակցում էր, ոստիկանությունը, բանակը, հիմնական ԶԼՄ-ները: Ամեն ինչ նրա համար էր: Բայց երեկ չէ առաջին օրը մարդիկ դուրս եկան փողոց, և Սերժ Սարգսյանը, իր բոլոր տոկոսներով հանդերձ, հարկադրված էր հրաժարական տալ: Ինչո՞ւ, երկու պատճառով, առաջինը՝ նա խաբել է մարդկանց, խոստացել, որ իշխանության ղեկին կլինի միայն նախագահական երկու ժամկետով: Սակայն, երբ եկել է հեռանալու ժամանակը, նա որոշեց մնալ: Դա ոչինչ չի՞ հիշեցնում»,-ասում է Նավալնին՝ հիշեցնելով, որ ժամանակին նախագահական երրորդ ժամկետով պաշտոնավարելու հանդեպ իր բացասական վերաբերմունքն էր հայտնել նաև ՌԴ նախագահ Պուտինը: «Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, իշխանությունը նախագահից փոխանցվեց վարչապետին, և հենց ինքն էլ դարձավ վարչապետ: Կարծես՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն, իրականում դա խարդախություն է և խաբեություն»,-ասում է Նավալնին և նշում Սարգսյանի հրաժարականի երկրորդ պատճառը․ «Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ: Սարգսյանն, իհարկե, ուներ հանրության ինչ-որ մասի աջակցությունը, բայց նա որոշել էր հրապարակայնորեն թքել մնացած բոլորի վրա»: Ահա և եղավ այն, ինչ պետք է լիներ նորմալ հասարակությունում»,-ասում է Ալեքսեյ Նավալնին: Աղբյուրը՝ Ազատություն

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am