« Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում Կարեն Կարապետյան,եկել ես սատանի մայլեն քյանդրբազությո՞ւն ես անում». Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան զարմացած ու բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել է, թե ինչի համար է հավաքվել:Փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ուներ, որ ապրիլի 23-ի տոնակատարությունից, ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո՝ մարդիկ այլևս փողոց դուրս չեն գալու: Բայց նրանից, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դառնում մի բան. Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխոխության հաղթանակը և ՀՀ-ի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերի: Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»:

 «Հետո հերքվեց այդ լուրը, Կարեն Կարապետյանն ինքը հայտարարեց, ոչ չի տվել հրաժարական: Այս ամենը պետք է դիտել միայն ՀՀ-ի օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, այս պահին ՀՀ-ում չկա կառավարություն:
Երկրորդ՝ Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ-ի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այսօր իրավաբանները վերլուծելով ՀՀ օրենսդրությունը՝ արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ԺՊ, հետևաբար՝ Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ԺՊ է, այլ՝ առաջին փոխվարչապետի»,-անդրադառնալով Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին հայտարարեց Փաշինյանը: «Այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել էր ուժայիններին և ցանկանում էր արտակարգ դրություն մտցնել:Բայց ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին ՀՀ-ում եղել է Ներքին գործերի, Ազգային անվտանգության, Պաշտպանության նախարար, Կարեն Կարապետյան, ուրեմն՝ ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր  ֆայմում արտակարգ դրություն մտցներ, դու եկել ես սատանի մայլեն քյանդրբազությո՞ւն ես անում: Ես պաշտոնապես ասում եմ՝ Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, եթե դու նման թուղթ ստորագրես, մենք տեղում կչեղարկենք այդ որոշումը, թե ուզում ես, բախտդ փորձի»,-եզրափակեց Փաշինյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am