«Հըզբոլլահ»-ը չներառվեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
Իրաքը «Հըզբոլլահ»-ին չի ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում` չնայած Պարիսց ծոցի միապետության կողմից ճնշմանը: Այդ մասին ուրբաթ օրը RIA Novosti-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին: «Մենք, իհարկե չենք ներառի «Հըզբոլլահ»-ին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Մենք ընդհակառակը, գովաբանում ենք «Հըզբոլլահ»-ի դիրքորուշումը և նրա առաջնորդ Հասան Նասրուլլահին ահաբեկչության դեմ պայքարում: Դա դիմակայության շարժում է»,- ասել է նախարարը: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք ներառվել են Պարսից ծոցի պետություների համագործակցության խորհրդում, ուրբաթ օրն ԱԳՆ նախարարների ԱՊԼ Խորհրդի մակարդակով հանդիպման մասնակիցներից պահանջել են «Հըզբոլլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:
