Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները. ՀԿ-ներ

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Այս մասին ասված է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ: «Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են եւ խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) եւ ՀՀ Քրեական օրենսգքի 225.1-րդ հոդվածներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելը) հարուցված քրեական գործը: Այս գործի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-ին ձերբակալվեցին հավաքի ակտիվ մասնակիցներ Արմեն Գրիգորյանը, իսկ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Լեւոն Բարսեղյանը կալանավորվեց, իսկ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը «առեւանգվեցին» հավաքի վայրից: Ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվեցին մինչեւ 11 ժամ առանց որեւէ իրավական հիմքի եւ բացատրության: Ազատազրկված անձանցից շատերը տեղեկացրեցին իրենց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի մասին: Բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը հարցաքննվեցին կասկածյալի կամ վկայի կարգավիճակով: Ինչպես արդեն ահազանգել էինք քննիչների կողմից նրանց ուղղվում էին 28 հարցից բաղկացած ստանդարտեցված եւ ուղղորդված հարցեր: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների՝ ավելի քան 67 մարդ ձերբակալվեց եւ նրանք անազատության մեջ մնացին ավելի քան 48 ժամ: Այսպիսով, չնայած ազատության մեջ են «Քայլ արա» շարժման նախաձեռնողները եւ աջակիցները, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը եւ դադարեցնել քննչական գործողությունների միջոցով անձանց ապօրինի հետապնդումները: Միաժամանակ, չնայած բազմաթիվ փաստերին, հաղորդումներին, տեսանյութերին, մինչ այժ հայտնի չեն հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների համար հարուցված քրեական գործերի, նրանց պատասխանատվության ենթարկելու գործողությունների մասին: Պահանջում ենք՝ անմիջապես քննություն սկսել 2018 թվականի ապրիլի 13-ից 23-ը հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության, առանձին սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների անօրինական գործողությունների մասին: Ինչպես նաեւ, նախաքննության մարմինների կողմից ապօրինի քրեական գործի հարուցման, ապացույցների փաստերի առթիվ: Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ առանձին մարզերից ահազանգեր են ստացվում խաղաղ հավաքների մասնակցության ցանկություն ունեցող աշխատողների, մասնավորապես մանկապարտեզների եւ դպրոցների, աշխատողների նկատմամբ ճնշումների մասին: Վերջիններիս արգելում են դուրս գալ եւ մասնակցել հավաքներին: Այս պահին 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը տեխնիկա է կենտրոնացնում Երեւան քաղաքի կենտրոնական հատվածներում: Գտնում ենք, որ իշխանությունների եւ իրավապահ մարմինների կողմից նշված գործողությունները անհամաչափ են եւ ոչ իրավաչափ, կարող են անհարկի լարվածություն առաջացնել: Հշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին քաղաքացիների բազմահազարանոց ցույցը դեպի Ծիծառնակաբերդ ընթացավ առանց որեւէ խախտման, ինչը վկայում է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների կողմից բացառիկ օրինապահության մասին: Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից եւ իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ հոգեբանական ֆիզիկական ճնշման փորձերից: Հայտարարությունը պատրաստվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից», - ասված է հայտարարության մեջ: Հայտարարությանը միացած կազմակերպություններ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Իրավունքի Ուժ ՀԿ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am