Կարեն Կարապետյանին լոյալություն ցուցաբերելը հարվածում է մեր պետականությանը. Ա. Միրզոյան
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է այն հարցին, թե ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հրաժարվել բանակցություններից: «1. Կրկին հավաստում եմ՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է բանակցություններից այն պահին, երբ մենք պնդել ենք, որ իրենց կողմից բանակցություններին մասնակցեն նաեւ ՀՀԿ այլ ղեկավարներ, մասնավորապես՝ ԱԺ ՀՀԿ կազմից։ 2. Կոչ եմ անում բոլորին հստակ գիտակցել, որ այս պահին ժողովրդին անվերապահ աջակցություն ցուցաբերելուց որեւէ այլ բան անելը, առավել եւս Կարեն Կարապետյանին լոյալություն ցուցաբերելը հարվածում է մեր պետականությանը»,- գրված է Միրզոյանի ֆեյսբուքյան էջում։
