Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով, ինչով փաստացի պատերազմ հայտարարեց Հայաստանի ժողովրդին

Բանակցելու և երկխոսության արվեստն ըստ Կարեն Կարապետյանի: Հրաժարվելով բանակցելուց և իր նախկին ղեկավարի նման երկխոսությունից վախենալով՝ Կարեն Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով, ինչով փաստացի պատերազմ հայտարարեց Հայաստանի ժողովրդին: Զրահատեխնիկայո՞վ է վերանվաճելու իր և ՀՀԿ-ի իշխանությունը: Արդարության խնդրանքով դիմելով նախագահ Արմեն Սարգսյանին, Կարեն Կարապետյանը հենց հիմա, այս պահին, ժամը 11-ից հետո, ոստիականական ներքին զորքերի ծանր զրահատեխնիկա և մեծ քանակությամբ փշալարեր է հանել փողոց՝ մերկ ձեռքերով ցուցարարների դեմ: Այն ցուցարարների դեմ, որոնց երեկ նա անվանել է ՛՛մեր ապագան՛՛: Այս պահին նա ՛՛բաց դաս՛՛, ՛՛գարնանային դպրոց՛՛ է կազմակերում ՛՛մեր ապագայի՛՛ համար, և այդ դպրոցի ուսուցողական թեման է՝ ՛՛ինչպես ամեն գնով պահել իշխանությունը՛՛: Հիշում ենք, չէ՞, որ այսօր ապրիլի 25-ն է, այն օրը, որը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հաջորդեց հայ մտավորականների և հեղինակավոր անձանց ձերբակալություններին, այն բանից հետո, երբ ՛՛զինվորագրելու՛՛ պատրվակով հավաքել էր հայ տղամարդկանց: Օսմանյան կայսրությունն այն ժամանակ կանխակայեց հայերի ցեղասպանության դիմադրության հնարավորությունը: ՀՀԿ-ն նույնպես իր իշախնության տարիներին երկար ջանաց ՛՛կանխակայել՛՛ հասարակության դիմադրությունը՝ ամեն ինչ անելով արտագաղթի համար և ՛՛երկրից հեռացնելով՛՛ միջին սերունդը, հասարակության ողնաշարը: Եվ մնացածի վզին փաթաթեց իր իշխանության հավերժության անրապնդման Սահմանադրությունը, որը պաշտպանելու համար այսօր զրահատեխնիկա է հանել երիտասարդության դեմ: Հավանաբար հիմա էլ Կարեն Կարապետյանին չեն հանգիստ տալիս ՛՛արյունոտ՛՛ի դափնիները: Բարով-խերով, խաբեությամբ ՛՛ճամփու դրեց՛՛ Ցեղասպանության ծիսակարգը և... սկսեց: Պետք է ենթադրել, որ այդ զրահատեխնիկայով ամրագրում է արդարության իր պատկերացումը: Չէ՞ որ ՀՀԿ-ի արդարության պատկերացումը տարիներ շարունակ նույնն է եղել՝ երանոսյանների միջոցով ահ ու սարսափ տարածել, վախեցնել, ձերբակալել, ցումունքներ կորզել կամ կեղծել, և դրա բացահայտ ցուցադրությունը տաս տարի առաջվա մարտի 1-ն էր, ինչով երեք օր առաջ սպառնաց հեռացող վարչապես Սերժ Սարգսյանը: Վախ տարածելու ցուցադրությունն ակնհայտ է և լավ մշակված: Զրահատեխնիկան հազարավոր ցուցարարների և ոստիկանների միջով շարժվելով հասավ Կառավարության շենք՝ ՀՀԿ-ի գրասենյակի առաջ և Հանրապետության հրապարակ: Սկզբունքորեն դա կարող էին անել նաև այս գիշեր, բայց այդ դեպքում այսքան ակնհայտ չէր լինի վախեցնելու ցուցադրությունը՝ տեսեք, տեսեք և հետևություն արեք: Հրաժարվելով բանակցելուց և իր նախկին ղեկավարի նման երկխոսությունից վախենալով՝ Կարեն Կարապետյանը որոշեց ՛՛բանակցել՛՛ զենքով: Սա ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն է: Զրահատեխնիկաո՞վ է նվաճելու Կարեն Կարապետյանը իր և ՀՀԿ-ի իշխանությունը: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am