Հայաստանի քաղաքական ուժերը Հայաստանի ժողովրդի հաղթանակը երրորդ կողմի՞ն են զոհաբերելու.Հրանուշ Խառատյան

՛՛Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՛՛,-սա է Կարեն Կարապետյանի առաջարկը երկրի նախագահին: ՛՛Խորհրադարանական ուժերն՛՛, անկասկած նախ և առաջ ՀՀԿ-ն է, արդեն տատանվող Բարգավաճն ու Դաշնակցությունը /՛՛Ելքի՛՛ի մասին չեմ խոսում/, սրան գումարած պատկերացնենք արտախորհրադարանական ուժերից, օրինակ, ""օրինաց երկրին՛՛, ՛՛լուսավոր երկրին՛՛, ՛՛պայծառ երկիր՛՛, ՛՛հարուստ երկիր՛՛ և նման այլ օլիգարխիկ, բայց քաղաքական համարվող կիսամեռ կամ դեռևս չծնված, բայց արդեն հավակնություններ ունեցող կառույցներին, որոնցից յուրաքանչյուրը միայն մի բան է ուզում՝ մասնակցել մեր ժողովրդի համառ կամքով նվաճված իշխանության կտոր-կտոր անելու գործին: Սա աչքիս Լոզանի կոնֆերանսի նման մի բան է, որի ընթացքում Անտանտի երկրները մեռած Օսմանյան կայսրությունը Թուրքիայի հանրապետություն դարձրեցին: Մինչ այդ էլ Մուստաֆա Քեմալը նրանց համոզեց և կռվով վերադարձրեց Արևմտյան Հայաստանն ու ջարդեց-վռնդեց հույներին: Համաձայնեցին: Հիմա փաստացի պարտված ՀՀԿ-ն երկու օրվա ընթացքում համոզել է ՛՛Անտանտի երկրներին՛՛՝ Հայաստանի ՛՛խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին՛՛ ՛՛լայն սպեկտրով՛՛ տապալել ժողովրդի հաղթանակը: Հազիվ թե սրա հետևում միայն ՍՍ-ի կամ ԿԿ-ի կամքն է, կամ նույնիսկ Հայաստանի ՛՛խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի՛՛ ՝ փռից հանվող կարկանդակը համտեսելու ցանկությունն է, հստակ խոստում տվող երրորդ կողմ կա: Հայաստանի քաղաքական ուժերը Հայաստանի ժողովրդի հաղթանակը երրորդ կողմի՞ն են զոհաբերելու: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 210 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am