Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին գոմի վերածվելուց հետո ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են, փոխանցում է Ermenihaber-ը։ «Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», - պատմում է Թաքուշը։ Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։ Շանլըուրֆայում բնակվող մեկ այլ վկա էլ , ում անունն աղբյուրը չի հրապարակում, մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ «Մինչև 2015թ․ կառույցն օգտագործվել է որպես անասնագոմ։ Դա դժգոհություններ առաջացրեց, ինչից հետո այստեղ այլևս կենդանիներ չբերեցին։ Թուրքիայի պաշտոնաթերթի 2011թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 28093 համարում հրապարակվեց մի որոշում, ըստ որի Մշակույթի նախարարությունը եկեղեցին պիտի վերածեր զբոսաշրջության զարգացման կենտրոնի։ Տարածքում ցուցանակ տեղադրվեց, բայց համապատասխան պաշտոնյաները մինչ օրս այս պատմական եկեղեցու և շրջակայքի պահպանման ու վերականգնման համար որևէ աշխատանք չեն սկսել», - պատմել է քաղաքացին։ Նա հավելել է, որ Գերմուշ գյուղում նախկինում ևս մի եկեղեցի է եղել, սակայն լքված ու անխնամ կառույցը աստիճանաբար ավերվել է, և այսօր նրա տեղում միայն քարերի կույտ  է մնացել։ Շանլըուրֆայի քաղաքացին կոչ է արել իշխանություններին՝ ոչ թե միայն խոսքով, այլ  իրապես պաշտպանության տակ առնել պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերանորոգել այն և վերաբացել՝ որպես քրիստոնեական ուխտատեղի։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am