Նոր բացահայտում կարիեսի մասին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի կենսաբանները մարդու բերանի միկրոֆլորայում հայտնաբերել են անսովոր մաքրիչ-մանրէներ, որոնք ունակ են պայքարել փտած մանրէների դեմ։ Դրա մասին նշված է Applied and Environmental Microbiology պարբերականում։ Ֆլորիդայի համալսարանը ներկայացնող Ռոբերտ Բեռնը հայտարարել է, որ նոր հայտնաբերված մանրէները կարող են օգտագործվել կարիեսի զարգացումը խոչընդոտելու համար։ Բեռնն ու նրա գործընկերները ուսումնասիրել են մի շարք անձանց ատամնաքարերի տեսակները, որոնք տառապել են կարիեսից, չնայած որ նրանք խնամքով են վերաբերբվել բերանի հիգիենային։ Նրանք հայտարարել են, որ կարիեսn ատամի մակերևույթին հայտնվել է ստրեպտոկոկի (Streptococcus mutans) կենսագործունեության շնորհիվ և նոր հայտնաբերված մանրէի միջոցով, որը նրանք անվանել են А12, կարելի է պայքարել դրա դեմ։
