Ռուսաստանի եւ Արեւմուտքի սոլիդարությունը Հայաստանի հարցում

Հայկական ժամանակը գրում է.«Գունավոր հեղափոխություն» եզրույթի հեղինակ Մայքլ Մաքֆոլը ապրիլի 23-ին գրառում կատարեց Թվիթերի իր միկրոբլոգում. «Որքա՞ն ժամանակ կպահանջվի Պուտինից՝ Հայաստանի իրադարձություններում ԱՄՆ-ին մեղադրելու համար»,- ասված էր գրառման մեջ: Սակայն Պուտինն ավելի խելացի գտնվեց: Ճիշտ է, նա անձամբ դեռեւս կարծիք չի հայտնել, սակայն իր խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով մի քանի կարեւոր ազդակ է ուղարկել ինչպես ԱՄՆ, այնպես էլ Հայաստան: «Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենասերտ հարաբերությունները»,- դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ասել էր Պեսկովը: Նա նաեւ հայտարարել էր, որ հայաստանյան իրադարձությունները Հայաստանի Հանրապետության ներքին գործն են, ապա զարմացել, թե «ինչո՞ւ Մոսկվան պետք է խառնվի»: Այլ կերպ ասած, Մոսկվային իրական պատկերը հայտնի է՝ այս գործընթացը Հայաստանն իրենից պոկելու նպատակ չի հետապնդում: Այդ դեպքում կարեւոր չէ, թե ով կլինի «ամենամոտ դաշնակցի» ղեկին՝ իրենք շարունակելու են «զարգացնել ամենասերտ հարաբերությունները»: Սարգսյանի հրաժարականից հետո Պեսկովը հանդես եկավ հայտարարությամբ, որում հույս հայտնեց, որ «արդեն տեսանելի ապագայում ի հայտ կգան այն քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա հայ ժողովուրդը ներկայացնող ուժերի կոնսենսուսը»: Պաշտոնապես արձագանքել են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագրի իրականացման գործընթացի վրա պատասխանել է. «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարեւոր են հայերի համար, կազմում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի հենքը: Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար եւ եռանդով, քան նախկինում»: Հայտարարություն է տարածել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը, որում նոր կառավարության հետ սերտ համագործակցության հույս է հայտնել: «Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար: Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով՝ համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- ասված է հայտարարության մեջ: Պաշտոնական մակարդակով դրական արձագանքը տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող բոլոր մեծ կենտրոններից թույլ է տալիս փորձագետներին գալ եզրակացության, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չէր կառավարում կենտրոններից ոչ մեկը: Նման եզրակացության են եկել ինչպես ռուս, այնպես էլ արեւմտյան մի շարք փորձագետներ: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության եթերում Քարնեգի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը շատ բարձր գնահատականի է արժանացրել Հայաստանի քաղաքացիական հասարակության հասունությունը եւ քաղաքական մշակույթը: «Դա ազգային եւ քաղաքական մշակույթի այն մակարդակն է, որը թույլ է տալիս փոխել իշխանությունը: Դա ապշելու բան է, իրապես հաճելի»,- ասել է Կոլեսնիկովը, ապա հավելել,- «Այդ պատճառով Հայաստանը գրպանային պետություն չէ»: «Настоящее время»-ին տված հարցազրույցում քաղաքագետ Արկադի Դուբնովը վստահություն է հայտնել, որ իշխանափոխությունը չի բերի Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխման: Նա նաեւ անդրադարձել է հեղափոխության «գունավոր» լինելուն: «Սա «գունավոր հեղափոխություն» չէ: Այստեղ չկան Սորոսը, Պետդեպը, անգամ «Մոսկվայի ձեռքը»: Այդ պատճառով սա բառացիորեն «թավշյա հեղափոխություն» է՝ խաղաղ, ժողովրդական»,- ասել է Դուբնովը: Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին, Դուբնովը նշել է, որ շատ հնարավոր է, որ ընդդիմության առաջնորդը չլինի վարչապետ: «Բողոքի եւ հեղափոխության առաջնորդները միշտ չէ, որ արդյունավետ մենեջեր են լինում: Իմ կարծիքով Փաշինյանն արդեն մտել է Հայաստանի եւ հետխորհրդային ողջ տարածքի պատմության մեջ, որպես «թավշյա հեղափոխության» ոգեշնչող»,- ասել է քաղաքագետը: Մանրամասն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am