«Էլիտան իլյուզիայի մեջ է, թե ինքը ամեն ինչ գիտի». Ռուբեն Վարդանյան. «Ազատություն»/տեսանյութ/

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Ազատությունը»ռադիոկանաը զրուցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի հետ: Ռուբեն Վարդանյան․ – Ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, որ իր մեջ գտավ այդ ուժը և դիմեց հրաժարականի, առանց մարդկանց արյունը թափելու:

«Ազատություն»․ – Այն, ինչ եղել է մինչև երեկ, մինչև այսօր առավոտ, դա ավելի շատ դրակա՞ն է Հայաստանի համար, թե՞ բացասական: Ռուբեն Վարդանյան․ – Դա ընդհանուր դրական է: Որովհետև մարդիկ դուրս եկան առաջին անգամ անարդարության դեմ, անարդարության այն միջավայրի դեմ, որում չէին ուզում ապրել: Մյուս կողմից, շատ կարևոր է, որ ջահելությունը փողոցներում էր․․․ Շատ կարևոր է, որ պիտի լսի իշխանությունը, թե ինչ է եղել, և ոնց են մարդիկ վերաբերվում այն ամեն ինչին, որ կուտակվել է 27 տարվա մեջ: Դա սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակել է Ռոբերտ Քոչարյանը, պիտի պարզ ամեն ինչի մասին խոսել, Սերժ Սարգսյանը այս սիստեմի շարունակությունն է եղել: Սերժը նաև շատ դրական բաներ է արել: Ես ուզում եմ սա ասել՝ հասկանալով, թե ոնց են նայելու, վերաբերվելու ինձ․․․ Բայց իր գնալը ճիշտ էր: Ես հարգում եմ իր որոշումը: Դա դժվար որոշում էր իր համար: Ինչ որ եղել է այս օրերին, շատ դրական է, բայց այդ դրական էմոցիան, էյֆորիան․․․ եթե հանկարծ նորից հիասթափություն բերի, դա վերջն է լինելու, Հայաստանից դուրս կգա ամբողջ ջահելությունը։ Եթե վաղը հանկարծ էս փոփոխությունները չշարունակվեն, կամ շարունակվեն, որ նորից կրկնվի հին հայկական մոդելը, որ եղել է արդեն, ուղղակի մի ածական անունի տեղը մի ուրիշ ածական անուն գա, կամ մի օլիգարխի տեղը մի ուրիշ օլիգարխ գա, դա վերջն է լինելու»: Նուբար Աֆեյան․ – Այս մի քանի օրերը ես փնտրում էի մի նշան, մի գաղափար, որը կներկայացներ ծրագիր և ոչ քննադատություն: Քննադատությունը ստեղծագործություն չէ, առաջնորդություն չէ: Քննադատությունը անհանգստություն է և արձագանք է, որ մարդիկ միանան և ճիշտ ձևով խոսեն, ինչպես խոսել են և ասել են, թե հասարակությունը սաստիկ անհանգիստ է, ուրախ չէ, և նոր լիդերներ են պետք: Բայց հաջորդ քայլը, երբ մարդիկ ձեռք կառնեն առաջնորդության հնարավորությունը, իրենց մոտ, մենք կարծում ենք, որ պետք է լինեն ծրագրեր:
Ծրագրեր, որոնք ավելի լավն են, քան ներկա ծրագրերը: Բայց ծրագրի մասին խոսք չկա և՛ մամուլի մեջ, և՛ պահանջ չկա: Պարզապես գանգատի մասին է խոսքը: Մենք 17, 18 տարի, որ աշխատել ենք Հայաստանում անընդհատ ապագա կերտելու գործով, մտահոգված էին, որ առանց ծրագրերի, ապագան ներկայացնելու է անցյալը կամ ներկան»: Ռուբեն Վարդանյան․ – Այն, ինչ եղավ երեկ և մի քանի օր առաջ, մի բան է ասում՝ ժողովուրդը ավելի խելոք է, քան մենք կարծում ենք: Էլիտան իլյուզիայի մեջ է, թե ինքը ամեն ինչ գիտի: Ժողովուրդը ուղղակի կարող է հաճախ չի ասում, բայց ինքը ամեն ինչ գիտի: Դա Նիկոլ Փաշինյանի հաղթանակը չէ, դա ժողովրդի հաղթանակն է: Ոորվհետև ժողովուրդը դուրս էր եկել, ոչ թե որովհետև մի կուսակցություն հաղթել են, մյուսը պարտվել էր․․․ Իրենց դուրս էին եկել ասելու՝ մենք ուզում ենք ազնիվ ապրել: Եվ դա շատ մեծ ուժ է: Եթե մենք այդ ուժը կարողանանք բարի գործի ուղղենք, ես վստահ եմ, Հայաստանը կդառնա օրինակ:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից «Հրապարակ»․ Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից «Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր Կաշառք տալու և վերցնելու քրեական հոդվածը իշխանությունները «կխստացնեն»․ «Ժողովուրդ» Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ» «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը․ «Հրապարակ» Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ» Մակրոնի հագուստը հատուկ հոգատարությամբ են լվացել, արդուկել. «Հրապարակ» Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am