Ցույցերին մասնակցած երիտասարդների զայրացրել են ԱԺ-ում Սերժ Սարգսյանին գովերգելը, Արփինե Հովհաննիսյանի մատ թափ տալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքների մասնակիցների զգալի մեծամասնությունը երիտասարդներն էին։ Ինչպես պնդում են թերթի լավատեղյակ աղբյուրները, այդ օրերին իշխանական որոշ շրջանակներ երիտասարդների մեջ ֆոկուս հարցում է իրականացրել՝ հասկանալու, թե ո՞րն է երիտասարդության դժգոհության պատճառը, ինչո՞ւ են որոշել այդպես ակտիվորեն համախմբվել «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո։ Եվ ահա, ուսանողները, ի թիվս բազմաթիվ խնդիրների, շեշտել են, որ իրենց վրդովեցրել է ՀՀԿ-ականների պահվածքը, երբ փորձում էին ցույց տալ, թե իրենց դեմ «խաղ չկա»։ Ավելին` ըստ այդ հարցման արդյունքների` ուսանողներին խիստ վրդովեցրել են ապրիլի 17-ին` Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ականների ելույթները, երբ փորձել են աչք փակել երկրում տիրող վատ վիճակի վրա, աչք փակել կատարվող իրադարձությունների վրա ու գովերգել Սերժ Սարգսյանին, նրա նախագահության տարիները։
